Զափփեյոն
Զափփեյոն | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | կառույց և կոնֆերանսների կենտրոն |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Աթենքի մունիցիպալիտետ |
Վայր | Աթենք |
Հիմնադրվել է | հոկտեմբերի 20, 1888 |
Կայք | zappeion.gr(անգլ.) |
![]() | |
![]() |
Զափփեյոն (հուն․՝ Ζάππειον Μέγαρο, լսել ), Հունաստանի մայրաքաղաք Աթենքի սրտում գտնվող Աթենքի ազգային պարտեզում կառուցված շենք։ Այն սովորաբար օգտագործվում է ինչպես պաշտոնական, այնպես էլ մասնավոր հանդիպումների և արարողակարգերի ժամանակ։
Զափփեյոնի կառուցումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հունաստանի խորհրդարանը 1869 թվականին արքայական այգիների և Օլիմպիական Զևսի հինավուրց տաճարի միջև ընկած հանրային հողերից տրամադրեց 80 000 քառակուսի մետր, ինչպես նաև 1869 թվականի նոյեմբերի 30-ին «Օլիմպիական խաղերի կառույցի շինարարական աշխատանքների մասին» օրենք ընդունեց, քանի որ Զափփեյոնը առաջին շինությունն էր, որը հատուկ պետք է կառուցվեր ժամանակակից աշխարհում օլիմպիական խաղերի վերածծնդի համար[1][2]։ Հնամենի Պանաթինաիկոս մարզադաշտը նույնպես վերանորոգվեց՝ կազմելով օլիմպիական խաղերի շինարարական աշխատանքի մի մաս։ Որոշ հետաձգումներից հետո՝ 1874 թվականի հունվարի 20-ին, դրվեց շենքի հիմնաքարը[3],։ այս նոր շենքը պետք է նախագծվեր դանիացի ճարտարապետ Թեոֆիլ Հանսենի[3] կողմից։ Վերջապես, 1888 թվականի հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ Զափփեյոնի բացումը։ Ցավոք, կառույցի բարերար Եվանգելոս Զափփասը չապրեց այնքան երկար, որպեսզի Զափփեյոնը կառուցված տեսներ, իսկ նրա զարմիկ Կոնստանտինոս Զափփասն առաջադրվեց որպես շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու պատասխանատու[4]։ Ավստրիայի խորհրդարանի շենքը նույնպես նախագծվել է Հանսենի կողմից և արտաքնապես նույն ոճի մեջ է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1896 թվականի օլիմպիական խաղերի ժամանակ Զափփեյոնը կիրառվել է որպես սուսերամարտի գլխավոր սրահ։ 10 տարի անց՝ 1906 թվականի օլիմպիական խաղերի ժամանակ, այն օգտագործվել է որպես օլիմպիական գյուղ[5]։ 1998 թվականից 1999 թվականն ընկած ժամանակահատվածում այն առաջինն է հանդես եկել որպես 2004 թվականի օլիմպիական խաղերի կազմակերպչական կոմիտե[6][7]։ 1938 թվականին Զափփեյոնի շենքում սկսեց գործել Աթենքի ռադիոկայանը, որն առաջին ազգային ռադիոկայանն էր։ Շենքում ռադիոհաղորդումների հեռարձակումը շարունակվեց մինչ 1970 թվականը՝ Ռադիոյի տան բացումը։
1940 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, շենքում տեղակայվել էր Հունաստանի ռազմական հոսպիտալը։
Զափփեյոնում տեղի են ունեցել մի շարք պատմական իրադարձություններ, այդ թվում՝ 1979 թվականի[8] մայիսին Հունաստանի՝ Եվրոպական միությանը միանալու մասին փաստաթղթերի ստորագրումը, որը տեղի ունեցավ շենքի գլխավոր, մարմարե, պերիստիլ ատրիումում։
1981 թվականի հունվարի 1-ն շենքում ստորագրվեց մի համաձայնագիր, որի համաձայն՝ Հունաստանը դարձավ Եվրոպական համայնքի անդամ։
Եվանգելոս Զափփասի գլուխը թաղված է Զափփեյոնից ոչ շատ հեռու գտնվող իր արձանի տակ։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այժմյան շենքի օգտագործումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայումս Զափփեյոնն օգտագործվում է որպես մասնավոր և հանրային նպատակմերը ներկայացնող կոնֆերանսների անցկացման կենտրոն։
Սրահներ և հարկերի հատակագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Շենքն ունի 25 առանձին սենյակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի 97 քառակուսի մետրից մինչև 984 քառակուսի մետր մակերես։
Դրամագիտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերջերս Զափփեյոնը բարձր արժեքով ընտրվել է որպես եվրո մետաղադրամի հավաքորդների հիմնական գաղափար. 100 € հունական պատմական մետաղադրամը՝ «Զափփեյոն՝ օլիմպիական գյուղ»-ը, դրամահատվել է 2003 թվականին՝ 2004 թվականի օլիմպիական խաղերի մասին հիշեցնելու համար։ Մետաղադրամի դիմերեսին պատկերված է շենքի առաջնամասի նկարը։
Արձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Յոհաննիս Կոսսոսի պատրաստած՝ Եվանգելոս Զափփասի արձանը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Dimitri Iatridi, Grigori Ksirogianni, Georgio Andreaki, Konstantino Zappa, Iaonni Joachimidi, Panagioti Samartzi, Georgio Tsiami (1988)։ Επιτροπή Ολυμπίων και Κληροδοτημάτων, Ζάππειο 1888–1988 (Greek)։ Economic Ministry of the Olympic Committee and Legacy at the Zappeion Megaro։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-21-ին։ Վերցված է 2018-08-20
- ↑ David C. Young (1996)։ The Modern Olympics – A Struggle for Revival։ The Johns Hopkins University Press։ ISBN 0-8018-5374-5
- ↑ 3,0 3,1 «Building the Zappeion Exhibition Hall»։ The Zappeion Megaron Hall of Athens։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-21-ին։ Վերցված է նոյեմբերի 11, 2008
- ↑ «The will of Evangelis Zappas»։ The Zappeion Megaron Hall of Athens։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-19-ին։ Վերցված է նոյեմբերի 11, 2008
- ↑ «The Zappeion Exhibition Hall over time»։ The Zappeion Megaron Hall of Athens։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-21-ին։ Վերցված է նոյեմբերի 11, 2008
- ↑ 2004 Summer Olympics official report. Archived 2012-08-08 at the Wayback Machine. Volume 1. pp. 116–7.
- ↑ 2004 Summer Olympics official report. Archived 2008-08-19 at the Wayback Machine. Volume 2. p. 20. (Listed as Zappeio). Accessed 3 October 2010.
- ↑ Ministry of Foreign Affairs։ «Greece in the EU»։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 5, 2012-ին։ Վերցված է 2012-08-16
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Զափփեյոնի պաշտոնական կայք Archived 2011-07-21 at the Wayback Machine.
- Վիրտուալ շրջագայություն Զափփեյոնով Archived 2015-05-08 at the Wayback Machine.
- Զափփեյոնի վերամոդելավորման նախագիծ, 2000
- Զափփեյոնի հին լուսանկարները