Jump to content

Զանգվածային հրաձգություն Ցետինեում (2025)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զանգվածային հրաձգություն Ցետինեում
Տեսակզանգվածային կրակոցներ, զանգվածային մարդասպան
Երկիր Չեռնոգորիա
Գրոհի վայրՑետինե և Բայիցե, Չեռնոգորիա
ՏեղադրանքՑետինե
Տարեթիվհունվարի 1, 2025- հունվարի 1, 2025
Զենքկարճափող զենք
Զոհվածներ13 (ներառյալ հանցագործը)
Վիրավորներ4
Ահաբեկիչների քանակ1[1]

Զանգվածային հրաձգություն Ցետինեում, զանգվածային հրաձգություն, որը տեղի է ունեցել 2025 թվականի հունվարի 1-ին Չեռնոգորիայի մայրաքաղաք Ցետինեում, որի ժամանակ մի տղամարդ սպանել է 12 մարդու և վիրավորել ևս չորսին։ Նույն օրը ավելի ուշ նա ինքնասպան է եղել։ Սա երկրի պատմության մեջ ամենամահաբեր զանգվածային հրաձգությունն է, և երկրորդ զանգվածային հրաձգությունը Ցետինյեում 2022 թվականին տեղի ունեցած զանգվածային հրաձգությունից հետո[2]։

Հրաձգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2025 թվականի հունվարի 1-ին տեղական ժամանակով ժամը 17:30-ի սահմաններում[3] ծեծկռտուք է սկսվել Ցետինեի բարերից մեկում: Ծեծկռտուքից հետո տղամարդը, ով ճանաչվել է 45-ամյա Ացո Մարտինովիչ (չեռնոգորերեն Ацо Мартиновић), հեռացել է դեպքի վայրից և վերադարձել տուն՝ ատրճանակը վերցնելու համար։ Մարտինովիչը վերադարձել է ռեստորան և կրակ բացել՝ սպանելով չորս տղամարդու և վիրավորելով ևս չորսին[4]: Այնուհետև նա տեղափոխվել է մեկ այլ վայր՝ սպանելով ևս չորս մարդու։ Նա կրկին փախել է և տեղափոխվել ևս երկու վայր, որտեղ սպանել է երկու երեխայի և երկու մեծահասակների[5]։ Մահացածների թվում են բարի սեփականատերը և նրա երկու երեխաները՝ 10 և 13 տարեկան[6]։

Իշխանությունները փակել են Ցետինյեի ճանապարհները՝ կասկածյալին որոնելու համար, և հատուկ ջոկատայիններ են տեղակայվել՝ օգնելու համար[7]: Ավելի ուշ հաստատվել է, որ մահացածներից մի քանիսը սպանվել են Բայիցե գյուղում: Ոստիկանների կողմից շրջապատվելուց հետո[8] կասկածյալը Ցետինեի Հումչի արվարձանում գտնվող իր տան մոտ կրակել է իր գլխին և մահացել հիվանդանոց տեղափոխվելիս[9][10] հունվարի 2-ի առավոտյան: Մի քանի տուժածներ տեղափոխվել են Պոդգորիցայի հիվանդանոց, նրանցից չորսի վիճակը ծայրահեղ ծանր է[6]։

Մարտինովիչը նախկինում կալանավորվել է ապօրինի հրազեն պահելու, ինչպես նաև ընտանեկան բռնության համար[11]։ Նա նաև պայմանական պատիժ է ստացել 2005 թվականին՝ ագրեսիվ պահվածքի համար[10]։ Հաղորդվում է, որ նա կրակոցներից առաջ «ամբողջ օրվա ընթացքում ալկոհոլային խմիչքներ է խմել»[12]:

  • Սերբիա Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ցավակցություն է հայտնել Չեռնոգորիայի նախագահին՝ կարևոր համարելով զոհերին և նրանց հարազատներին աջակցելը և կոչ է արել պայքարել հանուն մի հասարակության, որտեղ արժեքները վեր են բռնությունից։ Վուչիչը նաև առաջարկել է բոլոր հնարավոր օգնությունները Չեռնոգորիայի պետական ​​մարմիններին[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.vijesti.me/vijesti/crna-hronika/739310
  2. Visnjic, Borislav (2025 թ․ հունվարի 2). «Montenegro Mourns Victims After 12 Killed in Mass Shooting». Balkan Insight. Վերցված է 2025 թ․ հունվարի 3-ին.
  3. 3,0 3,1 «Twelve people killed in Montenegro shooting spree». BBC (անգլերեն). 2025 թ․ հունվարի 2. Վերցված է 2025 թ․ հունվարի 3-ին.
  4. Vasiljevic, Stevo (2025 թ․ հունվարի 1). «Several dead in shooting incident in Montenegro-local media citing police». Reuters. Վերցված է 2025 թ․ հունվարի 3-ին.
  5. «Montenegro mourns after gunman kills at least 12 people before shooting himself». Associated Press. 2025 թ․ հունվարի 1. Վերցված է 2025 թ․ հունվարի 3-ին.
  6. 6,0 6,1 «At least 12 killed in mass shooting in Montenegro, suspect kills himself». Al Jazeera (անգլերեն). 2025 թ․ հունվարի 2. Վերցված է 2025 թ․ հունվարի 3-ին.
  7. 7,0 7,1 Milic, Predrag (2025 թ․ հունվարի 1). «An armed man kills at least 10 people, including 2 children, in a shooting rampage in Montenegro». AP News. Վերցված է 2025 թ․ հունվարի 3-ին.
  8. Burgess, Jack; Jackson, Patrick (2025 թ․ հունվարի 1). «National mourning after mass shooting in Montenegro». BBC News (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունվարի 3-ին.
  9. «Armed assailant kills several people in mass shooting in Montenegro». France 24 (անգլերեն). 2025 թ․ հունվարի 1. Վերցված է 2025 թ․ հունվարի 3-ին.
  10. 10,0 10,1 10,2 «A man who killed at least 12 people in a shooting spree in Montenegro dies by suicide». NPR (անգլերեն). 2025 թ․ հունվարի 2. Վերցված է 2025 թ․ հունվարի 3-ին.
  11. 11,0 11,1 «Suspect in Montenegro shooting dies from self-inflicted injuries after killing at least 10 people». CNN. 2025 թ․ հունվարի 1. Վերցված է 2025 թ․ հունվարի 3-ին.
  12. «Montenegro mourns after gunman kills 12». France 24. 2025 թ․ հունվարի 2. Վերցված է 2025 թ․ հունվարի 3-ին.
  13. «Вучич выразил соболезнования президенту Черногории». The Montenegro Times. 2025 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2025 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 3-ին.