Զանգակ բողկանման (լատին․՝ Campanula rapunceloides, ռուս.՝ колокольчик репчатовидный), զանգակազգիների ընտանիքի երկշաքիլավոր, բազմամյա մոլախոտ։ Բույսը վեգետատիվ ճանապարհով աճում ու բազմանում է ծլարմատավորների նման, սակայն փոքր-ինչ յուրահատուկ ձևով։ Առաջին տարում բույսը առաջացնում է մի քանի սրտաձև տերևներով արմատամերձ վարդակ, որի առանցքը հողի մեջ խոանում է 3 սմ չափով և վերածվում ավելի քան 10սանտիմետրանոց առանցքային, չճուղավորվող արմատի։ Այս վիճակում ծիլը ձմեռում և հաջորդ տարում աճը շարունակվում է։ Երկարավուն, բողկանման արմատի գլխիկի վրա առաջնում են բազմաթիվ շառավղային ծիլեր, որոնց հանգույցնեից առաջանում են ուղղականգուն, փոքր-ինչ թավոտ ցոուններ որոնց բարձրությունը հասնում է մինչև 80 սմ։ Ցողունի վերին մասում, մի կողմից կախված են զանգակաձև կապուտակ ծաղիկներ։