Զայիլ Սինգհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զայիլ Սինգհ
Giani Zail Singh 1995 stamp of India.jpg
 
Կուսակցություն՝ Հնդկական ազգային կոնգրես
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք սիկհիզմ
Ծննդյան օր մայիսի 5, 1916(1916-05-05)[1][2][3][4]
Ծննդավայր Sandhwan, Faridkot district, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան
Վախճանի օր դեկտեմբերի 25, 1994(1994-12-25)[2][3][4] (78 տարեկանում)
Վախճանի վայր Chandigarh, Հնդկաստան
Քաղաքացիություն Flag of India.svg Հնդկաստան և British Raj Red Ensign.svg Բրիտանական Հնդկաստան

Գիանի Զայիլ Սինգհ (ա.-փենջ.` ਗਿਆਨੀ ਜ਼ੈਲ ਸਿੰਘ, մայիսի 5, 1916(1916-05-05)[1][2][3][4], Sandhwan, Faridkot district, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան - դեկտեմբերի 25, 1994(1994-12-25)[2][3][4], Chandigarh, Հնդկաստան[5]), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, Հնդկաստանի 7-րդ նախագահ: Հնդկական ազգային կոնգրես կուսակցության անդամ[6]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զայիլ Սինգհը ծնվել է 1916 թվականի մայիսի 5-ին Սանդհվանում, Բրիտանական Հնդկաստան` գյուղացի արհեստավորի ընտանիքում: Դավանել է սիկհականություն, այդ կրոնի համար ստացել է պատվավոր Giani մականունը, սակայն իր լեբերալական հայացքների արդյունքում հրաժարվել է դավանանքից:

1938 թվականին միացել է ազատագրական շարժմանը՝ միանալով Հնդկական ազգային կոնգրեսի տեղի բաժանմունքին, որի անդամն է համարվել ամբողջ կյանքի ընթացքում: Քաղաքական գործունեության պատճառով 1938 թվականից մինչև 1943 թվականն անցկացրել է բանտարակությունում:

Հնդկաստանի անկախության հռչակումից հետո կառավարությունում զբաղեցրել է նախարարական պաշտոններ, ինչպես նաև Փենջաբ նահանգի Հնդկական ազգային կոնգրեսի բաժանմունքում՝ ղեկավարական պաշտոններ: 1972 թվականից մինչև 1977 թվականը համարվել է Փենջաբ նահանգի գլխավոր նախարարը[7]: Բազմիցս դարձել է Հնդկաստանի խորհրդարանի պատգամավոր, Ինդիրա Գանդիի կողմնակից և սխրակից:

1980 թվականի հունվարից մինչև 1982 թվականի հունիսը եղել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար: 1982 թվականի հուլիսի 12-ի ընտրությունների արդյունքներում համաձայն՝ Սինգհը հավաքել էր 754 113 ձայն և ընտրողներից 72,7 %-ը[8]: 1982 թվականիվ մինչև 1987 թվականը եղել է Հնդկաստանի նախագահ: Եղել է առաջին սիկհը, որը դարձել է երկրի առաջնորդ: Պաշտոնը զբաղեցնելու ընթացքում երկրում սիկհերի կողմից իրականացվել են հակակառավարական ելույթներ, ռազմական գործողություն ընդդեմ սիկհական միավորումների, ինչպես նաև հակասիկհական կոտորածներ, սակայն Զ. Սինգը, լինելով նրանց դավանակիցը, ոչնչով չի աջակցել նրանց՝ լինելով աշխարհականության կողմնակից[9]:

1983-1986 թվականներին եղել է Չմիացած երկրների շարժման գլխավոր քարտուղար:

Հինդի և ուրդու լեզուներով բանաստեղծությունների հեղինակ:

Զայիլ Սինգհը ավտոճանապարհային վթարի արդյունքում ստացած վնասվածների պատճառով մահացել է 1994 թվականի նոյեմբերի 29-ին Չանդիգարհում՝ 78 տարեկան հասակում[10][11]: Որպես ականավոր պետական գործիչ, դիակիզվել է Մահամթա Գանդիի հուշամատյանում[12][13][14]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger-Archiv — 1913.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Brockhaus Enzyklopädie
  5. Obituary: Zail Singh". The Independent. 29 December 1994. Retrieved 2018-22-06.
  6. Hazarika Sanjoy (26 December 1994)։ «Zail Singh, 78, First Sikh To Hold India's Presidency»։ New York Times։ Վերցված է 23 August 2015 
  7. Sangat Singh, The Sikhs in History, New Delhi, Uncommon Books, 1999, pp. 350–54; Khushwant Singh, A History of the Sikhs, Volume II: 1839–2004, New Delhi, Oxford University Press, pp. 315–17.
  8. «10 stories that changed in our lifetime»։ India Today։ December 2008 
  9. "Zail Singh, 78, First Sikh To Hold India's Presidency". The New York Times. 26 December 1994. Retrieved 2011-26-10.
  10. «Zail Singh dies after crash»։ The Washington Post։ 26 December 1994։ Վերցված է 16 September 2016 
  11. «Zail Singh dies after car crash»։ Independent։ 26 December 1994։ Վերցված է 16 September 2016 
  12. «Zail Singh's death: RI for truck driver»։ The Hindu։ 7 December 2000։ Վերցված է 16 September 2016 
  13. «Giani Zail Singh’s widow dead»։ The Tribune։ 12 May 2002։ Վերցված է 16 September 2016 
  14. «Giani Zail Singh: 13 facts you should know about the only Sikh President of India»։ India Today։ 5 May 2015։ Վերցված է 16 September 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]