Եփրեմ Սավայան
Եփրեմ Սավայան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 15, 1909 |
Ծննդավայր | Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | օգոստոսի 27, 1974 (65 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | նկարիչ |
Զավակներ | Արմեն Սավայան և Անահիտ Սավայան |
Եփրեմ Մարտիրոսի Սավայան (հունիսի 15, 1909, Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - օգոստոսի 27, 1974, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1960)։
Նկարիչ Արմեն և նկարչուհի, խեցեգործ Անահիտ Սավայանների հայրն է։ Ժամանակակից հայտնի նկարչուհի Մարո Սարգսյանի պապը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1930 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումը (ԵԳԱՏ)։ Ստեղծագործել է հիմնականում դիմանկարի բնագավառում։ Պատկերման վավերականությամբ աչքի են ընկնում նկարչի կնոջ (1940), որդու (1952), Լուսաբեր Ղազարյանի (1948, ՀԱՊ), Ն. Մ. Տոկարսկու (1960), երգչուհի Լուսինե Զաքարյանի (1961), Կոմիտասի (1969) դիմանկարները, «Երկաթուղայիններ» (1947), «Հովհաննես Թումանյան և Զորավար Անդրանիկ» (1969) թեմատիկ պատկերները, «Այրիվանք» (1970) բնանկարը։ 1929 թվականին մասնակցել է հանրապետական և միութենական ցուցահանդեսների։ Գործերը պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[1][2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Եփրեմ Սավայանի ստեղծագործությունները ՀԱՊ-ում
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եփրեմ Սավայան Արխիվացված 2021-06-02 Wayback Machine