Արմեն Սավայան
Jump to navigation
Jump to search
Արմեն Սավայան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 2, 1946 (74 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1971) |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Հայր | Եփրեմ Սավայան |
Արմեն Եփրեմի Սավայան (հունվարի 2, 1946, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։ Հայաստանի նկարիչների միության անդամ (1979), նկարիչների միջազգային միության (ՅՈՒՆԵՍԿՕ) անդամ (1997):
ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Եփրեմ Սավայանի որդին է, նկարչուհի, խեցեգործ Անահիտ Սավայանի եղբայրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1971 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1998 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստի ուսումնարանում։ Ստեղծել է խորհրդադանշական բնույթի գունանկարներ («Հուշ», 1999, «Կոմպոզիցիա», «Անդորր», «Սատուռն», երեքն էլ՝ 2000, «Նատյուրմորտ», 2001 և այլն[1])։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արժանացել է Հայաստանի նկարիչների միության Տարվա լավագույն աշխատանքի համար մրցանակների (1982, 1997, 2000)[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արմեն Սավայան
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007