Երևանյան սևամարմին
Երևանյան սևամարմին | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Cylindronotus erivanus
|
Երևանյան սևամարմին (լատին․՝ Cylindronotus erivanus), սևամարմինների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]8,5-11,5 մմ մարմնի երկարությամբ, բավականին լայն, չափավոր ուռուցիկ, ձվաձև, դեպի հետ թեթևակի լայնացող մարմնով, սևադարչնագույնից մինչև սև գունավորմամբ, չափավոր փայլուն ծածկույթներով միջին չափի բզեզ է[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համարվում է Հայաստանի էնդեմիկ։ Հայաստանում հայտնի է Ծաղկաձոր քաղաքից, Արզական և Հանքավան գյուղերից (Կոտայքի մարզ), Բյուրականի շրջակայքից և Արայի լեռան հարավային լանջերից[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Երևանյան սևամարմինն ապրում է տարբեր տեսակի լեռնատափաստաններում։
Կենսաբանական առանձնահատկությունները հայտնի չեն, բզեզները հանդիպում են մայիսին-հունիսի սկզբին` քարերի տակ[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։
Թվաքանակը ցածր է, հանդիպում են տեղ-տեղ, թվաքանակի փոփոխության միտումները հայտնի չեն։
Վտանգման հիմնական գործոնները են անասունների արածեցմամբ, խոպան հողերի հերկումով պայմանավորված հողերի դեգրադացումը։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.