Երևանի բանտում բոլշևիկների կողմից կացնահարվածների հիշատակի խաչքար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երևանի բանտում բոլշևիկների կողմից կացնահարվածների հիշատակի խաչքար
Բոլշևիկների կողմից կացնահարվածների հիշատակյին, 2015 (1).JPG
Խաչքար՝ 1921 թ. փետրվարի 18-ին Երևանի բանտում բոլշևիկների կողմից կացնահարվածների հիշատակին
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Գտնվում է Անգլիական այգի
Քանդակագործ(ներ) Վաչե Պետրոսյան
Նյութ տուֆ
Շինարարության ավարտ 2008
Ներկա վիճակ կանգուն


1921 թ. փետրվարի 18-ին Երևանի բանտում բոլշևիկների կողմից կացնահարվածների հիշատակին խաչքար-հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում` Սունդուկյանի անվան թատրոնի հարակից Անգլիական այգում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղորդավարուհի Աիդա Ներսիսյանի նախաձեռնությամբ 1993 թվականին տեղադրվում է հուշաքար Անգլիական այգում, իսկ Ռազմիկ Մարկոսյանի ջանքերով՝ 2008 թվականին կանգնեցվում խաչքար-հուշարձան ի հիշատակ 1921 թվականի փետրվարին բոլշևիկ դահիճների ձեռքով սպանված 21 հայ ազգային գործիչների[1]: Ամեն տարի փետրվարի 18-ին հուշարձանի մոտ կազմակերպվում է հիշատակի մոմավառություն[2]:

Խաչքարի վայրը պատահականորեն չէ ընտրված: Ժամանակակիցների վկայությամբ՝ այնտեղ են հանգչում բոլշևիկյան Հայաստանի ղեկավարության կողմից բանտարկված և 1921 թվականի փետրվարի 17-ի, լույս 18-ի գիշերը նրանց ձեռքով կյանքից զրկված 21 հայ ազգային գործիչների, այդ թվում` Սարդարապատի հերոսների, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրների մասունքները։

Խաչքարի ներքևում հիշված են նահատակված գործիչներից հինգի անունները՝ Խմբապետ Համազասպ, Նիկոլայ Ղորղանյան, Հրանտ Տեր-Մարգարյան, Երանոս Թարվերդյան և Լևոն Ենգիբարյան։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]