Վաչե Պետրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վաչե Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 26, 1951 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 27, 2014 (63 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1975) |
Մասնագիտություն | գրող, քանդակագործ և նկարիչ |
Աշխատավայր | Հայաստանի ազգագրության թանգարան, Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն, Գրական թերթ և Խոսրովի անտառ արգելոց |
Անդամություն | Հայաստանի նկարիչների միություն |
Վաչե Պետրոսյան Վիքիքաղվածքում |
Վաչե Պետրոսյան (մայիսի 26, 1951, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 27, 2014), հայ քանդակագործ, նկարիչ, խաչքարագործ, գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1975 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի գեղագիտության ֆակուլտետը։ 1995 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության և նկարիչների համաշխարհային ասոցիացիայի անդամ։ Մասնակցել է ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում։ Ունի խաչքարի ծագումնաբանությանը նվիրված ուսումնասիրություններ։
Աշխատել է Սարդարապատի ազգագրության թանգարանում, Հայաստանի պետական հեռուստաընկերությունում, «Գրական թերթում», Խոսրովի արգելոցում, ՀՀ ՆԳ և պաշտպանության համակարգում։ Մասնակցել է Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ռազմական գործողություններին, ունեցել է փոխգնդապետի զինվորական կոչում[1]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշակոթող-խաչքարեր է տեղադրել ՀՀ-ում և արտերկրում՝
- 1990 Հուշակոթող 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին, Վիեննա
- 1995 Ալեքսանդր Մանթաշովին նվիրված հուշակոթող, Թբիլիսի
- 1998 «Թուխ Մանուկ» (Մատուռ Երևանի «Մուրացան» մանկական հիվանդանոցի այգում)
- 2000 Լիոն
- 2003 Լեզօլիվ, Մարսել
- 2008-1921 թվականների բոլշևիկների կողմից կացնահարված հայ մտավորականների հուշարձան, Երևան
- 2008 մարտի 1-2-ի զոհերի հիշատակին (Անգլիական այգի) նվիրված կոթող
- 2009 Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի կոթող, Սոֆիա
Գրական ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրապարակել է բանաստեղծությունների երկու ժողովածու՝ «Դառը խավիծ»[2], «Թուջե մառախուղ»[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Կյանքի և մահվան հետ միաժամանակ զրուցած Վաչե Պետրոսյանի մասին». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2017 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Դառը խավիծ»
- ↑ Բանաստեղծությունները սեր ունեն, սեռ ունեն, ունեն ընտանիք