Երևանի ավտոպահեստամասերի գործարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երևանի ավտոպահեստամասերի գործարան, խորհրդային շրջանի ավտոմոբիլային արդյունաբերության ձեռնարկություն։ Հիմնադրվել է 1944 թվականին, Երևանի նորոգման գործարանի բազայի վրա (կոչվել է «Ավտոդետալ»)։ Սկզբում թողարկել է բեռնատար ավտոմեքենաների և տրակտորների պահեստամասեր։ 1952 թվականին գործարկվել է ՀԽՍՀ-ում ամենախոշոր դարբնոցամամլիչային արտադրամասը։ 1954 թվականից միայն ավտոպահեստամասեր է արտադրել (ատամնանիվներ և ակոսային լիսեռներ)։ 1955 թվականից թողարկել է «ՄԱԶ-200», «ՄԱԶ-236», «ԳԱԶ-51», «ԳԱԶ-52», «Մոսկվիչ-401», «Մոսկվիչ-402», «Մոսկվիչ-407», «Մոսկվիչ-408» մակնիշի ավտոմոբիլների մոտ 35 անուն պահեստամաս։ Արտադրանքի 94%-ն իրացվում էր գյուղատնտեսության բնագավառում՝ ավտոմեքենաների և մեխանիզմների նորոգման համար։ Արտադրանքն առաքվել է ավելի քան 2 հազար սպառողների, այդ թվում՝ Վիետնամ, Կուբա, Ֆրանսիա, Ավստրիա, Հարավսլավիա, Ռումինիա, Լեհաստան և այլ երկրներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 567