Jump to content

Երրորդ աչք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամբոջայի Շիվա աստծո գլուխը, որի վրա պատկերված է երրորդ աչքը

Երրորդ աչք (նաև՝ մտքի աչք կամ ներքին աչք), մտացածին անտեսանելի աչքի միստիկ կամ էզոտերիկ հասկացություն, նկարագրություններում սովորաբար տեղակայված է ճակատամասում, և ընկալում է ավելի քան սովորական աչքը[1]։

Կրոնական ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարմիկում Հնդկաստանից եկող հոգևոր ավանդույթների համաձայն երրորդ աչքը կապվում է աջնա (կամ հոնք) չակրայի հետ[2]։ Երրորդ աչքը մի դարպաս է, որը տանում է դեպի բարձրագույն գիտակցության ներքին թագավորություն կամ տարածք։ Նոր շրջանի հոգևորության մեջ երրորդ աչքը հաճախ խորհրդանշում է մտքի լուսավորության վիճակ կամ մտավոր պատկերների արթնացում՝ ունենալով մարդկային խոր հոգևոր և հոգեբանական կարևորություն։ Երրորդ աչքը հաճախ կապվում է հոգևոր հայացքների, պայծառատեսության, չակրաները և աուրան[3] կառավարելու հմտության, կանխագուշակման և արտամարմնական փորձարկումների հետ։ Մարդիկ, ովքեր, ինչպես հավաստիացնում են, կարողանում են կառավարել իրենց երրորդ աչքը, հաճախ կոչվում են մարգարեներ։ Հինդուիզմի և բուդդայականության մեջ ասվում է, որ երրորդ աչքը տեղակայված է ճակատի մեջտեղում, անմիջապես հոնքերի միացման հատվածի վերևում, և իրենից ներկայացնում է մտքի լուսավորության այն վիճակը, որին մարդը հասնում է մեդիտացիայի միջոցով[4][5]։ Հինդուիզմի հետևորդները նաև թիլակա են դնում հոնքերի մեջտեղում, որպես երրորդ աչքի վկայություն[6], որը նույնպես երևում է Շիվայի պատկերազարդումներում[4]։ Բուդդիստները երրորդ աչքը համարում են «գիտակցության աչք», որն իրենից ներկայացնում է գիտակցության այն կետը, որի շնորհիվ մարդը սովորական տեսողության սահմաններից դուրս հասնում է լուսավորվածության վիճակի։

Դաոսականության և չինական այլ ավանդական հոգևոր աղանդների մեջ, ինչպիսին է Չանը (ճապոներենում՝ Զեն) «երրորդ աչքի ուսմունքն» իր մեջ ներառում է փակ աչքերով հոնքերի մեջտեղում գտնվող կետի վրա ուշադրության լարում, երբ մարմինը գտնվում է ցիգունի տարբեր դիրքերում։ Ուսմունքի նպատակն է թույլ տալ ուսանողներին տիեզերքից ճիշտ «ալիքներ» ստեղծել և ստանալ ամուր հիմք մեդիտացիայի առավել կատարելագործված մակարդակների հասնելու համար։ Դաոսականությունը սովորեցնում է, որ երրորդ աչքը, որը նաև կոչվում է մտքի աչք, գտնվում է ֆիզիկական երկու աչքերի միջև, և բացվելիս տարածվում է ճակատի մեջտեղում։ Դաոսականությունը պնդում է, որ երրորդ աչքը մարմնի հիմնական էներգետիկ կենտրոններից մեկն է և տեղակայված է վեցերորդ չակրայում` ստեղծելով հիմնական միջօրեականը՝ այն գիծը, որը մարմինը բաժանում է աջ և ձախ կիսագնդերի[7]։ Դաոսականության ալքիմիկական ավանդույթներում երրորդ աչքը «Վերին Դանտիանի» (վերին կինաբարի դաշտ) առաջնային մասն է, և նրան տրված է հիշողություւներ արթնացնող «ցեխագնդիկ» անունը։

Հայր Ռիչարդ Ռոհրի քրիստոնեական ուսմունքի համաձայն՝ երրորդ աչքի հասկացությունը օգտագոծվում է որպես փոխաբերություն ոչ դուալիստական մտածողության փոխարեն, ինչպես կարծում են խորհրդապաշտները։ Ռոհրի տեսության մեջ խորհրդապաշտներն ընդունում են առաջին աչքը (զգայական ազդակ, ինպիսին է տեսողությունը) և երկրորդ աչքը (բանականության, մեդիտացիայի և խորհրդածության աչք), «բայց նրանք գիտեն, որ չպետք է շփոթեն գիտելիքը խորության հետ կամ պարզապես ճիշտ տեղեկատվությունը գիտակցության փոխակերպման հետ։ Միստիկական հայացքը կառուցվում է առաջին երկու աչքերի վրա, այնուհետև շարժվում առաջ»։ Ռոհրը գիտակցության այս մակարդակն անվանում է «Քրիստոսի բանականություն»[8]։

Թեոսոֆիստ Ելենա Բլավատսկիի հետևորդներն առաջարկել են, որ երրորդ աչքը, փաստացի, կոնանման գեղձն է, որը գտնվում է մարմնի երկու կիսագնդերի մեջտեղում[9]։ Սողունները և երկկենցաղները զգում են լույսը երրորդ գագաթային աչքի միջոցով (այս հատվածն ասոցացվում է կոնանման գեղձի հետ), որը պատասխանատու է նրանց բնական շրջապտույտի և տեղաշարժվելու համար, քանի որ զգում է լույսի բեկումը։ Չ․ Վ Լիդբիթրը պնդում էր, որ «եթերային խողովակը» երրորդ աչքից դուրս բերելով հնարավոր է զարգացնել մանրադիտակային և աստղադիտակային տեսողություն[3]։ Ստեֆեն Ֆիլիպսը հաստատել է, որ երրորդ աչքի մանրադիտակային տեսողությունն ունակ է հետազոտել այնպիսի մանր առարկաներ, ինչպիսին քվարկներն են[10]։ Այս համոզմունքի համաձայն՝ մարդիկ հին ժամանակներում ունեցել են իրական երրորդ աչք գլխի հետևի մասում, որը կատարել է ֆիզիկական և հոգևոր գործառույթներ։ Ժամանակի ընթացքում մարդկանց զարգացման հետ մեկտեղ այս աչքը թուլացել է և վերածվել նրան, ինչն այսօր հայտնի է որպես կոնանման գեղձ[11]։ Բժիշկ Ռիկ Ստրասմանը վարկած է առաջադրել այն մասին, որ կոնանման գեղձը, որը պահպանում է թեթև զգայունակությունը, պատասխանատու է ԴՄՏ-ի (դիմեթիլտրիպտամին) արտադրման և արտազատման համար. էնթեոգեն, որը, նրա կարծիքով, հավանական է՝ մեծ քանակությամբ արտազատվում է ծննդյան և մահվան պահերին[12]։

Փիլիսոփայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մտքի աչք արտահայտության օգտագործումը չի նշանակում, որ մտքում կամ ուղեղում կա միայն մեկ կամ միատարր տեղ, որտեղ ծագում է տեսողական գիտակցությունը։ Փիլիսոփաները, ինչպիսին օրինակ Դանիել Դենեթն է, քննադատել են այս տեսակետը[13]։

Հայտնի գրականության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոբսանգ Ռամպայի (Կիրիլ Հենրի Հոսկին, 1910-1981, Դեվոնշիր նահանգի Փլիմփթոն քաղաքի բնակիչ) 1959 թվականի «Երրորդ աչքը» վեպում առաջին անգամ անգլախոս ընթերցողների լայն լսարանի համար ներկայացվում է մտացածին պատմություն երրորդ աչքի մասին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Richard Cavendish, ed. (1994). Man, Myth and Magic – Volume 19. New York, NY: Marshall Cavendish. էջ 2606. ISBN 978-0839360353.
  2. Saraswati, Swami Satyananda Saraswati (2001). Kundalini Tantra. Bihar, India: Yoga I Publications Trust. ISBN 978-8185787152.
  3. 3,0 3,1 Leadbeater, C.W. The Chakras Wheaton, Illinois, USA:1927 Theosophical Publishing House Page 79.
  4. 4,0 4,1 «The Third Eye in Hinduism & Buddhism -». www.lotussculpture.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  5. «Third eye of the Buddha, Buddha's third eye, Buddhas third eye, third eye, the third eye, Buddha, Buddha heads». www.burmese-art.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.(չաշխատող հղում)
  6. «Third Eye - A Thorough Explanation». Token Rock. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  7. The doctrine of the elixir by R.B. Jefferson Coombe Springs Press 1982 chapter 4. The Archaic Anatomy of Individual Organs.
  8. Rohr, Richard "The Naked Now: Learning to See as the Mystics See", The Crossroad Publishing Company, 2009, 0-8245-2543-4, 978-0-8245-2543-9.
  9. H.P. Blavatsky, The Secret Doctrine, Vol. 2, 1888, 1-55700-124-3, pp. 289-306.
  10. Phillips, Stephen Extrasensory Perception of Quarks Wheaton, Illinois, USA 1980 Theosophical Publishing House 978-0-8356-0227-3.
  11. Helena Petrovna Blavatsky, The Secret Doctrine vol. II, (Wheaton, IL: Theosophical Publishing House, 1993), 295.
  12. Strassman, Rick J. (2001). DMT: The Spirit Molecule. A Doctor's Revolutionary Research into the Biology of Near-Death and Mystical Experiences. Rochester, Vt: Park Street. ISBN 978-0-89281-927-0. («Chapter summaries». Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին.)
  13. Consciousness Explained, Daniel C. Dennett, Boston: Little, Brown and Company, 1991. 0-316-18065-3.
  • Hale, Teresa (1999). The Book of Chakra Healing. New York: Sterling Publishing Company. 0-8069-2097-1.
  • Radha, Siviananda (2004). Kundalini Yoga for the West. New York: Shambhala. 1-932018-04-2.
  • Sagan, Samuel, M.D. (2007). Awakening the Third Eye (3rd ed). Roseville, N.S.W., Australia: Clairvision. 0-9586700-5-6.
  • Sharp, Dr. Michael (2005). Dossier of the Ascension: A Practical Guide to Chakra Activation and Kundalini Awakening. St. Albert, Alberta: Avatar Publications. 0-9735379-3-0.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երրորդ աչք» հոդվածին։