Երկու Ֆրիդաները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Երկու Ֆրիդաները
տեսակգեղանկար
նկարիչՖրիդա Կալո
տարի1939
ժանրինքնապատկեր
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էԺամանակակից արվեստի թանգարան
հավաքածուԺամանակակից արվեստի թանգարան
կայք

Երկու Ֆրիդաները (իսպ.՝ Las dos Fridas), մեքսիկացի նկարիչ Ֆրիդա Կալոյի ստեղծած կտավը, որը համարվում է նրա լայնածավալ աշխատանքը և ամենահայտնի նկարներից մեկը[1]: Այն կրկնակի ինքնադիմանկար է, որը պատկերում է երկու նստած Կալոների, որոնցից մեկը հագել է սպիտակ եվրոպական ոճով վիկտորյանական զգեստ, իսկ մյուսը կրում է ավանդական Տեհուանա զգեստը[1]: Կտավը ստեղծվել է 1939 թվականին, նույն տարում, երբ Կալոն ամուսնալուծվել է Դիեգո Ռիվերայից[1]:

Որոշ արվեստագետներ այն կարծիքին են, որ նկարի երկու պատկերները Ֆրիդայի կրկնակի ժառանգությունն են ներկայացնում[2]: Նրա հայրը՝ Գիլերմո Կալոն, գերմանացի էր, մայրը՝ Մաթիլդա Կալդերոնը, իսպանացու և հնդկացի-ամերիկացու խառնուրդ էր[3]: Մեկ այլ մեկնաբանությամբ Տիհուանա հագած Ֆրիդային պաշտում էր ամուսինը՝ Դիեգո Ռիվերան, իսկ եվրոպացի Ֆրիդային նա չէր ընդունում[4]: Ֆրիդայի սեփական հիշողություններում պատկերը մանկության երևակայական ընկերոջ հիշողությունն է[5]:

Երկու Ֆրիդաներն իրենց գրկում ինչ-որ իր ունեն. մեքսիկացի Ֆրիդայի ձեռքում Դիեգո Ռիվերայի դիմանկարն է, եվրոպացի Ֆրիդայի ձեռքում՝ պինցետ է, որից վնասված արյան անոթից եվրոպացի Ֆրիդայի սպիտակ զգեստին արյուն է թափվել: Արյան անոթը կապում է երկու Ֆրիդաներին՝ ձեռքերով հասնում սրտերին[6]: Այս աշխատանքը հիշեցնում է Կալոյի կյանքի շարունակական ցավը, վիրահատական ընթացակարգը և մարդկային զոհաբերության ացտեկական ավանդույթը[6]: Քանի որ այս աշխատանքը Կալոն ավարտել է ամուսնալուծությունից կարճ ժամանակ անց, եվրոպական Ֆրիդային պակասում է իր Դիեգոն[4]:

Ըստ Կալոյի ընկեր Ֆերնանդո Գամբոայի՝ կտավը ստեղծելիս Կալոն ոգեշնչվել է նույն տարի Լուվրում տեսած երկու կտավներով՝ Թեոդոր Շասերիոյի «Երկու քույրեր» և անհայտ հեղինակի «Գաբրիել դ՛Էստրեն քրոջ հետ»[7]:

Երկու Ֆրիդաները կտավը գտնվում է Մեխիկոյի Ժամանակակից արվեստի թանգարանում[8]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Lindauer Margaret A. (1999)։ Devouring Frida: The Art History and Popular Celebrity of Frida Kahlo։ Middletown, Conn.: Wesleyan University Press։ էջեր 144–149։ ISBN 0819563471 
  2. Anderson Corrine (2009)։ «Remembrance of an Open Wound: Frida Kahlo and Post-revolutionary Mexican Identity»։ South Atlantic Review 74 (4): 119–130 
  3. Barnet-Sanchez Holly (1997)։ «Review: Frida Kahlo: Her Life and Art Revisited»։ Latin American Research Review 32 (3): 243–257։ JSTOR 2504009 
  4. 4,0 4,1 Kettenmann Andrea (1992)։ Kahlo։ Slovakia: Taschen։ էջ 54։ ISBN 978-3-8365-0085-2 
  5. Herrera Hayden (1991)։ Frida Kahlo: The Paintings։ Hong Kong: HarperCollins։ էջ 135։ ISBN 0-06-016699-1 
  6. 6,0 6,1 Stokstad Marilyn, Cothren Michael Watt (2011-01-01)։ Art history (English)։ Upper Saddle River, NJ: Pearson/Prentice Hall։ էջ 1070։ ISBN 9780205744220 
  7. Grimberg Salomon (2006)։ I Will Never Forget You: Frida Kahlo & Nickolas Muray։ San Francisco: Chronicle Books։ էջեր 32, 42։ ISBN 0811856925 
  8. Kettenmann Andrea (2003)։ Frida Kahlo, 1907-1954: Pain and Passion։ Cologne: Taschen։ էջ 95։ ISBN 3822859834