Երկմատ ծույլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկմատ ծույլ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կիսաատամնավոր
Ընտանիք Երկմատավորներ
Ցեղ Choloepus
Տեսակ Երկմատ ծույլ
Լատիներեն անվանում
Choloepus didactylus
Linnaeus, 1758
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Երկմատ ծույլ, կամ ունաու (լատին․՝ Choloepus didactylus), երկու պահպանված երկմատ ծույլերի տեսակներից մեկը[1]։ Տեսակը առաջին անգամ դասակարգել է Լիննեյի կողմից 1758 թվականին, ով վերագրեց տեսակը Bradypus (Bradypus didactylus) տիպին։

Երկմատ ծույլերը բնակվում են Հարավային Ամերիկայի արևադարձային անտառների հյուսիսային հատվածում, ներառյալ Պերուն և Բրազիլիայի մի մասը՝ ընկած Ամազոն գետից հյուսիս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանու մարմնի երկարությունը 53—73 սմ է, զանգվածը 4-8 կգ։ Մորթին կոշտ է, խիտ նախաշերտով։ Գունավորումը մոխրագույն - դարչնագույնից բեժ գույն, մեջքի մասում մորթին ավելի մուգ ու երկար է՝ մինչև 15 սմ, դեմքը կճատաքիթ։ Աչքերը փուքր ու մուգ են՝ շականակագույն ծիածանաթաղանթով։ Ականջները մորթու տակ թաքնված են։ Ունի յոթ պարանոցային ողեր, 24-25 կրծքային ողեր, ինչը կաթնասունների շրջանում առավելագույն քանակն է։ Երկմատ ծույլի ամենամոտ հարակից տեսակը Հոֆմանի «ծույլն» է (Choloepus hoffmani), որը ևս վերաբերում է Choloepus տիպին[2]։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարում է խիստ ծառային ապրելակերպ՝ զբաղեցնելով մոտավորապես չորս հեկտար տարածք։

Բեղմնավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղիությունը տևում է վեց ամիս։ Կենդանու ձագը կշռում է 30-34 գրամ և ունենում է 25 սմ երկրություն։ Մոտավորապես 2,5 ամսականից նա սկսում է ուտել տերևներ, իսկ հարևան ճյուղ է տեղափոխվում ինը ամսականից։ Հայտնի են երկմատ ծույլերի բազմացման դեպքեր ոչ բնական պայմաններում։ Ոչ բնական պայմաններում ապրում են մինչև 40 տարի, իսկ բնության մեջ, միջին կյանքի տևողությունը 20 տարի է։

Բնապահպանական կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղաբնիկները օգտագործում են ծույլերի միս, կաշվից պատրաստում են թամբի ծածկոցներ, իսկ ճանկերը օգտագործում են զարդերի պատրաստման համար։

Ունաուն չի դասվում պաշտպանվող տեսակների թվին[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Соколов В.Е. Пятиязычный словарь названий животных. Млекопитающие. Латинский-русский-английский-немецкий-французский. — М.: Русский язык, 1984. — С. 27. — 352 с. — 10 000 экз.
  2. «Архив БВИ: Систематика: Царства», bvi.rusf.ru
  3. «Choloepus didactylus (Linné'S Two-toed Sloth, Southern Two-toed Sloth)», iucnredlist.org

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկմատ ծույլ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկմատ ծույլ» հոդվածին։