Երկթռիչք տերևոլոր
Երկթռիչք տերևոլոր | |
Երկթռիչք տերևոլոր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Թիթեռներ (Lepidoptera) |
Ընտանիք | Տերևոլորներ (Tortricidae) |
Ցեղ | Eupoecilia |
Տեսակ | Երկթռիչք տերևոլոր (E. ambiguella) |
Միջազգային անվանում | |
Eupoecilia ambiguella |
Երկթռիչք տերևոլոր, խաղողի պտտուն (Clysia ambiguella), տերևոլորների ընտանիքի թիթեռ, խաղողի վնասատու։ Տարածված է Եվրոպայում, Փոքր Ասիայում, Հարավային և Արևելյան Ասիայում, Մոլդովայում, Ուկրաինայում, Միջին Ասիայում, ՀՀ-ում և այլուր։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թևերի բացվածքը 14-18 մմ, առջևինները վարդագույն-դեղին՝ սեղանաձև, սև-դարչնագույն շերտերով, հետիները՝ գորշ-դարչնագույն։ Թրթուրի երկարությունը՝ միչև 14 մմ, կարմրավուն՝ սև գլխիկով և մեջքային վահանակով։ Տարեկան զարգանում է 2, երբեմն՝ 3 (Միջին Ասիայում) սերունդ։ Թրթուրները ձմեռում են բնի կեղևի տակ և փայտե նեցուկների ճեղքերում։ Թիթեռները գարնանը ձվադրում են ծաղկաբույլերի, ամառը՝ պտուղների վրա։ Թրթուրները սնվում են կոկոներով, երիտասարդ սերմնարաններով, պտուղներով։ Վնասված պտուղները մեծ մասամբ փտում են։
Պայքարի միջոցառումները
[խմբագրել | խմբագրել կոդը]Պայքարի միջոցառումները նույնն է, ինչ տերևոլորի դեպքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |