Երկայնագանգություն
Երկայնագանգություն | |
---|---|
Բժշկական մասնագիտություն | բժշկական գենետիկա |
ՀՄԴ-9 | 754.0 |
ՀՄԴ-10 | Q67.2 |
Dolichocephaly Վիքիպահեստում |
Երկայնագանգություն, դոլիխոկեֆալյա (հին հունարեն՝ δολῐχός - երկար և ϰεφαλή - գլուխ), գանգի ամենամեծ երկարության և ամենամեծ լայնության այն հարաբերությունը, երբ լայնությունը երկարության 0,75-ից պակաս է։ Բնորոշ է Ավստրալիայի, Աֆրիկայի, Մելանեզիայի, Հնդկաստանի բնակչության մեծ մասին, տարածված է Եվրոպայի հարավում և հյուսիսում։ Մ. թ. ա. 4-2-րդ հազարամյակների գրեթե առաջավորասիական գանգաբանական բոլոր նմուշները (Բողազքյոյի, Ուրի, Կիշի և այլն) ցույց են տալիս, որ այդ ժամանակահատվածում երկայնագանգությունը ավելի է տարածված եղել։ Հայաստանի տարածքում բրոնզի, երկաթի դարերի և վաղ հայկական ժամանակաշրջանի բնակչության մեջ գերակշռել են երկայնագանգությունը և միջնագանգություն, իսկ միջնադարից սկսած երկայնագանգության տոկոսը խիստ նվազել է՝ Փոքր Ասիայում երկայնագանգություն սկսել է վերանալ մ. թ. ա. 1-ին հազարամյակում, որոշ վայրերում (օրինակ, Օսեթիայում)՝ միայն 19-20-րդ դարերին։ Արդի հայկական էթնիկական խմբերում երկայնագանգությունը փաստորեն բացակայում Է։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бунак В. В․, Древнейшие краниологические типы Передней Азии, «Краткие сообщения инта этнографии», 1947 Рогинский Я․ Я․, Левин М․ Г․, Антропология, 2 изд․, испр․ и доп․, М․, 1963
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 599)։ |