Երեք պարողներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեք պարողներ
ֆր.՝ Les Trois Danseuses
տեսակգեղանկար
նկարիչՊաբլո Պիկասո[1]
տարի1925
բարձրություն142,2 սանտիմետր[2]
լայնություն215,3 սանտիմետր[2]
ուղղություննեոդասականություն
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ և կտավ[1]
գտնվում էԹեյթ Մոդեռն
հավաքածուԹեյթ
սեփականատերԹեյթ[3]
կայք
Ծանոթագրություններ

«Երեք պարողներ» (ֆր.՝ Les Trois Danseuses), Պաբլո Պիկասոյի նկարը, որը վրձնել է 1925 թվականին՝ սյուրռեալիզմի շրջանի սկզբում։ Նկարը գտնվում է Թեյթ բրիտանական պատկերասրահում։ Նկարի չափսերն են՝ 215,3 × 142,2 սմ[4]։

Նկարը համարվում է Պիկասոյի առաջին նկարը, որը ստեղծել է սյուրռեալիզմի շրջանում։ Նկարը նշանավորվում է պատկերավորման նոր ձևով, լի է զգացմունքայնությամբ և դրամատիզմով։

Բաց պատուհանի և կապույտ երկնքի ֆոնին պատկերված են բալետային կեցվածքով երեք կերպարներ։ Ձախից պատկերված է Ժերմեն Գարգալլոն՝ չարաբաստիկ մի կին, որի պատճառով Պիկասոյի մոտ ընկեր Կառլոս Կասագեմասը դիմել է ինքնասպանության։ Նա պատկերված է կտավի կենտրոնում։ Աջից մուգ ուրվագծով պատկերված է նկարիչ Ռամոն Պիշոյի կերպարը, որը դարձել է Ժերմենի ամուսինը՝ Կասագեմասի մահվանից մի քանի տարի հետո։ Այդ ժամանակ, երբ Պիկասոն նկարել է «Երեք պարողներ»-ը, իմացել է Պիշոյի մահվան մասին։ Նկարչի համար դա դարձել է մեծ ցնցում և հիշեցրել նրան Կասագեմասի մահվան մասին։ Նկարչի երկու մոտ ընկերները, ովքեր ներգրավվել էին սիրային եռանկյունու մեջ, մահացած էին[4]։

Ակնհայտ է, որ Պիկասոն մինչև Մոնտե Կառլո մեկնելն է աշխատել նկարի վրա։ Փարիզ վերդառնալով նա ամբողջովին փոխել է իր ոճը։ Ռենտգենագրության միջոցով պարզ է դառնում, որ ներկի վերին շերտի տակ եղել է այլ գեղանկարչություն[5]։ Կերպարները պատкերված են ավելի դասական ձևով։ Կտավի ստորին մասը ավելի հետաքրքիր է։ Այդտեղ տեսանելի են երկու ոտք, որը պատկանում է ձախ մասի կերպարին, իսկ մյուսը՝ աջի։ Նրանք էապես տարբերվում են աբստրակտ ձևից՝ փոխարինելով նրանց։

1965 թվականին նկարը դարձել է Թեյթի բրիտանական պատկերասրահի մաս՝ պատկերասրահի ներկայացուցիչ Ռոլանդ Պենրոուզի և Պիկասոյի երկար համաձայնությունից (տևել է մոտ հինգ տարի) հետո։ Նկարի անվանման հարցում միշտ վեճ է առաջացել։ Պիկասոն նկարն անվանում էր «Պար» (La Danse), իսկ Ռոլանդը օգտագործում էր «Երեք պարողներ» (Les Trois Danseuses) անվանումը, որի հետ նկարիչը չէր համաձայնում։ Չնայած անհամաձայնությանը՝ Ռոլանդը շարունակում էր օգտագործել այդ անվանումը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://artuk.org/discover/artworks/the-three-dancers-117831
  2. 2,0 2,1 http://www.tate.org.uk/art/artworks/picasso-the-three-dancers-t00729
  3. https://www.tate.org.uk/art/artworks/picasso-the-three-dancers-t00729
  4. 4,0 4,1 «Pablo Picasso. The Three Dancers. 1925». TATE. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
  5. «The Three Dancers: a look beneath the surface of Picasso's paintings». TATE. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
  6. «The Three Dancers 1925 by Pablo Picasso». TATE. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]