Երաժշտություն ջրի վրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երաժշտություն ջրի վրա
անգլ.՝ Water Music
Տեսակերաժշտական գործ/ստեղծագործություն
ԿոմպոզիտորԳեորգ Ֆրիդրիխ Հենդել
Առաջնախաղի տարեթիվհուլիսի 17, 1717
Կատալոգի համարHWV 348—350
 Water Music, HWV 348-350 Վիքիպահեստում

«Երաժշտություն ջրի վրա» (անգլ.՝ Water Music, HWV 348, 349, 350), երեք նվագախմբային սյուիտներ (շարանվագ), որոնց հեղինակն է Ֆրիդրիխ Հենդելը` բարոկկո դարաշրջանի գերմանացի մեծ երգահան, որը երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Անգլիայում։

Ստեղծում և պրեմիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երաժշտություն ջրի վրա» ստեղծագործության ստեղծման ստույգ ժամանակ չի նախանշվում, սակայն նշվում է, որ այն հանրությանն է ներկայացվել 1715-1717 թվականերին։ Վարկածներից մեկի համաձայն՝ ստեղծագործությունը գրվել է 1715 թվականին և պետք է նպաստեր կոմպոզիտորի և անգլիական թագավոր Գևորգ I-ի լավ հարաբերություններին․ Հենդելը ծառայում էր անգլիական թագավորությանը։ Սակայն մեծ երաժիշտն այնքան էլ բարեխիղճ չէր կատարում իր ծառայությունը, նա իրեն թույլ էր տալիս անհարկի ուշացումներ, բացակայություններ, ինչը հանգեցրեց թագավորի դժգոհությանը։

Հուլիսի 7-ին թագավորական շքախումբը նավակով զբոսնում էր Թեմզայի երկայնքով։ Թագավորական նավակի կողքից լողում էր մեկ այլ նավակ, որի վրա շուրջ հիսուն երաժիշտներ նվագում էին տարբեր գործիքների վրա՝ շեփոր, շվի, հոբոյ, ֆագոտ, ֆլեյտա, ջութակ, ալտ և կոնտրաբաս։ Հնչում էր «Ջրային երաժշտություն» ստեղծագործությունը։ Թագավորն այնքան էր հիացած երաժշտությամբ, որ հրամայեց կրկնել համերգը՝ երկու անգամ ճաշից առաջ և մեկ անգամ ճաշից հետո։ Թագավորական զվարճությանը մասնակցում էին նաև Թեմզայի ափին և ջրի վրա, նավակներում գտնվող այլ մարդիկ[1]։ Հավանական է, որ երբ թագավորի նավակը մոտ էր նվագախմբի նավակին, հնչում էր երաժշտության դանդաղ, հաճախ հանգիստ մասերը, իսկ, երբ նավերը հեռանում էին միմյանցից, հնչում էին աշխույժ մասերը[2]։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ջրային երաժշտությունը» բաղկացած է երեք սյուիտներից:Սյուիտների ներսում կատարման ճշգրիտ հերթականությունը նախանշված չէ[3]․ երբեմն խառնվում են տարբեր սյուիտների մասեր (օրինակ՝ Սավալի «Le Concert des Nations» նվագախմբի կատարման ժամանակ)։ «Ջրային երաժշտության» շատ հատվածներ հայտնի են դարձել ժողովրդական մշակույթի մեջ։ Այս երաժշտության ձայնագրությունները շատ են։ «Թագավորական հրավառություն» երաժշտությունը (1749), որը ստեղծվել է 32 տարի անց` մեկ այլ բացօթյա ներկայացման համար (այս անգամ Մեծ Բրիտանիայի Ջորջ II-ի պատվին՝ Լոնդոնի Գրին այգում կազմակերպված հրավառության համար, 1749 թվականի ապրիլի 27-ին), հաճախ զուգորդվել է «Ջրային երաժշտության» հետ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Handel's Water Music – Recreating a Royal Spectacular (documentary). 2005.
  2. Hogwood, Christopher (2005). Handel: Water Music and Music for the Royal Fireworks. Cambridge: Cambridge University Press. էջ 10. ISBN 978-0-521-83636-4.
  3. The Daily Courant, 1717 թ․ հուլիսի 17, էջեր 76–77, cited by Burrows, Donald (2012), Handel (2 ed.), Oxford, էջ 101{{citation}}: CS1 սպաս․ location missing publisher (link).
  4. «Electrical Water Pageant Review», Orlando: Disney World, Fodors