Եվրոպայի առևանգումը (նկար, Ջորդանո)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եվրոպայի առևանգումը (այլ կիրառումներ)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Լուկա Ջորդանո |
տարի | 1670 |
բարձրություն | 206 սանտիմետր[1] |
լայնություն | 300 սանտիմետր[1] |
ստեղծման վայր | Իտալիա[1] |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Պետական Էրմիտաժ[1] |
հավաքածու | Պետական Էրմիտաժ[1] |
հիմնական թեմա | Եվրոպայի առևանգում |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Եվրոպայի առևանգումը», իտալացի նկարիչ Լուկա Ջորդանոյի նկարը, ստեղծվել է 1675-1676 թվականներին և ներկայում գտնվում է Էրմիտաժի հավաքածուում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարում ներկայացված է բազմաթիվ անտիկ հեղինակների կողմից հիշատակված հայտնի առասպելական դրվագ՝ Եվրոպայի առևանգումը ցլի կերպարանք առած Զևսի կողմից։
Նկարի երքևի ձախ անկյունում առկա է նկարչի ստորագրությունը՝ Jordanus F։ Նկարի ստեղծման հանգամանքներն ու նրա վաղ պատմությունը հայտնի չեն։ Այն գտնվել է Բեռլինի խորհրդական Տրիբլի հավաքածուում։ Հավանաբար վերջինս նկարը գնել է Փարիզւմ, որտեղ արվել էր նկարի փորագրությունը Ժակ Բովարլեի կողմից։ 1771 թվականին նկարը Տրիբլից գնվել է Էրմիտաժի համար։ 19-րդ դարում նկարը պահվել է Տավրիկյան պալատում[2]։ 20-րդ դարի սկզբին այն տեղադրվել է Էրմիտաժի թատրոնի ճեմասրահի առաստաղային պլաֆոնում և հանվել Էրմիտաժի կատալոգներից։ 1970-ական թվականների սկզբին այն հանվել է պլաֆոնից և փոխարինվել ժամանակակից պատճենով։ Նկարը չի ցուցադրվել Էրմիտաճի հիմնական հավաքածուում, սակայն պարբերաբար մասնակցում է ցուցահանդեսների[3]։
Հայտնի է զույգ նկար՝ «Գալատեայի հաղթահանդեսը» (ռուս.՝ «Триумф Галатеи»), որը նույնպես Տրիբլից գնվել է Էրմիտաժի համար[4]։ Դրանից բացի, գոյություն ունեն ևս երկու նկարներ, որոնք ունեն մեծ չափեր, բայց Էրմիտաժի նկարների հետ կազմում են մեկ ամբողջական շարք։ Դրանք են «Պարիսի դատը» (254 × 361 սմ) և «Սաբինուհիների առևանգումը» (260 × 365 սմ), որոնք Տրիբլից գնել է Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ II-ը Պոտսդամի Սան Սուսի պալատի համար, որտեղ էլ նրանք գտնվում են մինչ այժմ։ Այդ բոլոր նկարները ոճական տեսանկյունից մոտ են Ջորդանոյի «Գալաթեային», որը գտնվում է Ֆլորենցիայում՝ Պալացցո Պիտտիի հավաքածուում և դրա նման թվագրվում են 1675-1677 թվականներով[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/31827/
- ↑ Государственный Эрмитаж. — Джордано, Лука. «Похищение Европы»
- ↑ Всеволожская, 2013, էջ 87—89
- ↑ Государственный Эрмитаж. — Джордано, Лука. «Триумф Галатеи»
- ↑ Всеволожская, 2013, էջ 88—89
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Всеволожская С. Н. Государственный Эрмитаж. Итальянская живопись XVII века: Каталог коллекции. — СПб.: Изд-во Государственного Эрмитажа, 2013. — 344 с. — ISBN 978-5-93572-521-1
- Hand F. Kunst und Altertum in St. Petersburg. — Weimar, 1827. — Bd. 1. — 390 с.