Եվրոպական միության քաղաքացիական ծառայության տրիբունալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եվրոպական քաղաքացիական ծառայության տրիբունալ, Եվրամիության Արդարադատության դատարանում գործած մասնագիտացված դատարան։ Ստեղծվել է 2005 թվականի դեկտեմբերի 2-ին, լուծարվել՝ 2016 թվականի սեպտեմբերի 1-ին[1]։

Իրավական հիմք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիցայի համաձայնագիրը նախատեսում էր որոշակի հատուկ ոլորտներում դատական հանձնաժողովների ստեղծում։ Այս դրույթը հետագայում փոփոխվում և կոդավորվում է Լիսաբոնի պայմանագրի և Եվրոպական միության գործունեության մասին պայմանագրի 257-րդ հոդվածով («մասնագիտացված դատարաններ»)[2]

Եվրախորհրդարանն ու խորհուրդը, գործելով սովորական օրենսդրական կարգի համաձայն, կարող են հիմնել ընդհանուր դատարանին կցված մասնագիտացված դատարաններ՝ հատուկ ոլորտներում առաջացած գործողությունների որոշակի շրջանակ կամ ընթացակարգ առաջին ատյանում ուսումնասիրելու համար։ Եվրախորհրդարանը և խորհուրդը գործելու են կանոնակարգով կա՛մ հանձնաժողովի առաջարկով, Արդարադատության դատարանի խորհրդակցությունից հետո, կա՛մ Արդարադատության դատարանի պահանջով, հանձնաժողովի խորհրդակցությունից հետո. [...]


2004 թվականի նոյեմբերի 2-ին Եվրամիության խորհուրդն այդ հիմքով ընդունել է որոշում՝ հիմնել Եվրամիության քաղծառայության տրիբունալը[3]։ Յոթ դատավորից բաղկացած այս նոր մասնագիտացված դատարանը ստեղծվել է Եվրամիության և նրա քաղաքացիական ծառայության միջև վեճերի վերաբերյալ որոշում կայացնելու համար․ իրավասություն, որը մինչև 2005 թվականը պատկանում էր Ընդհանուր դատարանին։ Դրա վճիռները օրենքի հարցերով ենթակա էին ապելյացիայի միայն Ընդհանուր դատարանում, իսկ բացառիկ դեպքերում՝ ենթակա վերանայման Եվրոպական Արդարադատության դատարանի կողմից։ Հիմնվել է 2005 թվականի դեկտեմբերի 2-ին, լուծարվել՝ 2016 թվականի սեպտեմբերի 1-ին[1], չնայած Գլխավոր դատարանի չափերը կրկնապատկելու իր մանդատի հաջողություններին[4]։

Քաղծառայության տրիբունալի նախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Քաղծառայության տրիբունալի նախագահներ
2005–2011 {{{2}}} Փոլ Մահանի
2011–2016 {{{2}}} Շոն Վան Ռեպենբուշ

2016 թվականի քաղծառայության տրիբունալի դատավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատավոր սկսած Անդամ պետություն Քաղծառայության տրիբունալի անդամներ
2011-2016 Բելգիա Շոն Վան Ռեպենբուշ
2011-2016 Իտալիա Էցիո Պերիլո
2011-2016 Նիդեռլանդներ Ռենե Բարենց
2011-2016 Իռլանդիա Կիերան Բրադլի
2013-2016 Դանիա Ջեսպեր Սվենինգսեն
2016-2016 Պորտուգալիա Ջոաո Սանտ՛Աննա
2016-2016 Բուլղարիա Ալեքսանդր Կորնեզով

Աղբյուր[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագա ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]