Եվրիդիկե II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրիդիկե II
Ծնվել է՝մ.թ.ա. 4-րդ դար
Մահացել է՝մ. թ. ա. 317 ինքնասպանություն
Վախճանի վայրAmphipolis, Ամֆիպոլիս, Սերե (նոմոս), Կենտրոնական Մակեդոնիա, Մակեդոնիայի և Թրակիայի ապակենտրոնացված վարչատարածք, Հունաստան
Երկիր Հին Մակեդոնիա
ՏոհմԱրգեադների տոհմ
քաղաքական գործիչ
ՀայրԱմյունտաս IV Մակեդոնացի
ՄայրCynane?

Եվրիդիկե (հունարեն՝ Εὐρυδίκη Eurydike, մ.թ.ա. 4-րդ դար - մ. թ. ա. 317, Amphipolis, Ամֆիպոլիս, Սերե (նոմոս), Կենտրոնական Մակեդոնիա, Մակեդոնիայի և Թրակիայի ապակենտրոնացված վարչատարածք, Հունաստան), (հաճախ հայտնի Ադեա Եվրիդիկե անունով), Հին Մակեդոնիայի թագուհին, Փիլիպոս III Մակեդոնացու կինը, Ամյունտաս IV Մակեդոնացու (Պերդիկաս III-ի որդին) և Կինանայի (Փիլիպոս II Մակեդոնացու և նրա առաջին կնոջ՝ Աուդատա Եվրիդիկեի դուստրը) դուստրը։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրիդիկեի ծննդյան ստույգ թիվն անհայտ է, բայց քանի որ նրա հորեղբայր Ալեքսանդր Մակեդոնացին սպանել է իր հորը Փիլիպոս II-ի սպանությունից անմիջապես հետո, քիչ հավանական է, որ նա ծնվել է մ.թ.ա. 335 թվականից հետո[1]։ Կան տարբեր փաստարկներ Կինանայի տարիքի և ամուսնության տարվա շուրջ, և, ըստ այդմ, Եվրիդիկեի ծննդյան ամենավաղ հավանական տարեթիվը համարվում է 342 թվականը[1]։ Եվրիդիկեի ծննդյան անունը Ադեա էր։ Նրան դաստիարակել է մայրը՝ Կինանան[2][3]։

Եվրիդիկեն ուղեկցել է մորը դեպի Ասիա նրա հանդուգն արշավանքի ժամանակ՝ հանդիպելու Ալեքսանդր Մակեդոնացու զորքերին վերջինիս մահից հետո՝ Եվրիդիկեին Փիլիպոս III-ի հետ ամուսնացնելու ակնկալիքով[4]։ Չնայած Կինանայի մտադրությունը` զորքերին շեղել դեպի իր կողմը, Ալկետասին հետևելու փոխարեն պսակվել է հաջողությամբ․ վերջինս կամ Պերդիկան սպանել է նրան[5]։ Այնուամենայնիվ, զորքերի արտահայտած դժգոհությունը և այն հարգանքը, որը նրանք տածել են Եվրիդիկեի նկատմամբ՝ որպես թագավորական տան ողջ մնացած անդամներից մեկին, ստիպել են կայսերական ռեգենտ Պերդիկասին ոչ միայն խնայել նրա կյանքը, այլև Եվրիդիկեին ամուսնացնել Ալեքսանդր Մակեդոնացու խորթ եղբոր և Մակեդոնիայի գահի իրավահաջորդի՝ Փիլիպոս III Մակեդոնացու հետ։ Ըստ աղբյուրների՝ սա անհավասար ամուսնություն է եղել, քանի որ թագավորը մտավոր խնդիրներ է ունեցել։ Ավելին, թեև Փիլիպոս Արիդեոսը Հին Մակեդոնիայի թագավորն էր, դրանով նա չի դարձել Ալեքսանդրի կայսերական իրավահաջորդը։ Ալեքսանդրը նվաճել էր իր կայսրությունը նվաճման օրենքով, իսկ կայսրության ասիական հատվածը (ամբողջությամբ ինը տասներորդից ավելին) մակեդոնական ազգի մաս չէր կազմում[2]։

Ամուսնությունից հետո Ադեան փոխել է իր անունը և դարձել Եվրիդիկե, որը հավանաբար որպես թագավորական տիտղոս էր ընկալում։ Այս անունը վկայակոչել է նրա մորական տատիկին՝ Փիլիպոս II-ի, Եվրիդիկե I Մակեդոնացու և Պերդիկասի մորը՝ Աուդատա Եվրիդիկեին՝ հիշեցնելով մակեդոնացիներին իր՝ հզոր Արգեադների ժառանգության մասին[6][7][8]։

Հին Մակեդոնայի թագուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրները կրկին լռում են Եվրիդիկեի մասին Պերդիկասի ապրած ժամանակահատվածում։ Պերդիկասի մահից հետո՝ մ.թ.ա. 321 թվականին, Եվրիդիկեն՝ հավանաբար դեռ դեռահաս, կրկին հավակնել է իշխանությանը. նա պահանջել է, որ Մակեդոնիայի, Պեյթոնի և Արիդեոսի նոր ռեգենտները իրեն շնորհեն ռեգենտի բաժնեմասը[4]։ Եվրիդիկեն իրեն հաստատել է որպես իրավահաջորդության օրինական գծի ներկայացուցիչ՝ պայմանավորված Փիլիպոս II-ից և Պերդիկասից իր սերումով և Փիլիպոս III-ի հետ ամուսնությամբ[8]։ Նրա կապերը մակեդոնական բանակի հետ և թագավորի կնոջ կարգավիճակը օգնել են ազդեցություն ձեռք բերել, և կարճ ժամանակով վերջինիս հաջողվել է դառնալ դե ֆակտո ռեգենտ։ Չնայած ակտիվորեն կռիվ չի մղել, նա կանոնավոր կերպով խոսել է զորքերի հետ զինվորական հագուստով[9]։ Ակտիվ մասնակցություն է ունեցել մ.թ.ա. 321 թվականին Տրիպարադիսուսի պայմանագրի գործընթացին։

Հենց այս ժամանակ, սակայն, նրա նոր հակառակորդը՝ Ալեքսանդր Մակեդոնացու զորավար Անտիպատրը, վերադարձել է թագավորի արքունիք և պահանջել իր ռեգենտը։ Փորձելով կանխել դա և պահպանել մակեդոնական բանակի հրամանատարությունը՝ Եվրիդիկեն հրապարակայնորեն խոսել է հավաքված զինվորների հետ, որոնք վրդովված էին, քանի որ Անտիպատրը չէր վճարել նրանց։ Եվրիդիկեի ելույթը ձախողվել է. մակեդոնական բանակը որոշում է կայացրել հօգուտ Անտիպատրի, հետևաբար գեներալը նշանակվել է թագավորի ռեգենտ և խնամակալ[10]։

Եվրիդիկեն, կրկին համեմատաբար անզոր, ամուսնուն և Անտիպատրին ուղեկցել է Մակեդոնիա։ Բայց մ.թ.ա. 319 թվականին Անտիպատրի մահը, նրան հաջորդած ռեգենտ Պոլիսպերխոնի տկարությունը, իր ձեռնարկությունների ձախողումը Հունաստանում, և առաջին հերթին՝ բարենպաստ տրամադրվածությունը Օլիմպիադայի նկատմամբ, ստիպել են նրան կրկին ակտիվ գործունեություն ծավալել։ Նա դաշինք է կնքել Կասանդրի հետ։

317 թվականին գահընկեց է արել Պոլիպերխոնին։ Հավանականություն կա, որ նա Կասանդրին ռեգենտ է նշանակել[11], սակայն հաճախ ինքն էլ հանդես է եկել որպես ռեգենտ[5]։ Սակայն Պոլիպերխոնը միավորել է ուժերը Օլիմպիասի հետ[7]։ Քանի որ Կասանդերը դեռ կռվում էր Պելոպոնեսում, Եվրիդիկեն բանակ է հավաքել, և Պոլիպերխոնը Էպիրուսից շարժվե նրա դեմ՝ այդ երկրի թագավոր Աեակիդեսի, Օլիմպիասի, Ռոքսանայի և երիտասարդ Ալեքսանդր IV Մակեդոնացու ուղեկցությամբ։ Բայց միայն Օլիմպիասի ներկայությունը բավարար էր մրցավեճը որոշելու համար. մակեդոնական զորքերը հրաժարվել են կռվել Ալեքսանդր Մակեդոնացու մոր դեմ և անցել նրա կողմը։ Եվրիդիկեսը փախել է Ամֆիպոլիս, բայց նրան բռնել են և գերեվարել։

Ազատազրկում և մահապատիժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա սկզբում փակված էր ամուսնու հետ մի նեղ բանտում սակավ սննդի պաշարով։ Բայց շուտով Օլիմպիասը, վախենալով մակեդոնացիների շրջանում առաջացած կարեկցանքից, որոշել է ազատվել իր մրցակցից։ Դիոդորոսը դրամատիկ, թեև գուցե պատմականորեն ոչ ճշգրիտ պատմություն է ներկայացրել Եվրիդիկեի մահվան շուրջ[12]։ Պատումում ներկայացվում է, թե ինչպես է Օլիմպիասը երիտասարդ թագուհուն ուղարկել մի սուր, պարան և մի գավաթ գինազոխ բծավոր՝ հրաման տալով ընտրել իր մահվան եղանակը։ Եվրիդիկեի ոգին մինչև վերջ մնացել է անկոտրում. նա դեռևս դիմադրել է Օլիմպիասին և աղոթել, որ շուտով նրան հատուցեն նմանատիպ նվերներով։ Իր հնարավորությունների սահմաններում պատշաճ թաղման արարողություն կազմակերպելով ամուսնու համար՝ նա վերջ է տվել կյանքին՝ կախվելով իր իսկ գոտիով՝ առանց արցունքի կամ ողբի տեսարանի[4][13][14][15]։ Որոշ գիտնականներ օգտագործում են նրա սպանությունը՝ բացատրելու, թե ինչու մակեդոնացիները դավաճանեցին Օլիմպիասին[8]։

Ավելի ուշ նրա մարմինը հանվել է Կասանդրի կողմից։ 316 թվականին նա շքեղ հուղարկավորություն է կազմակերպել[1]։ Եվրիդիկեին իր ամուսնու հետ հուղարկավորել են Վերգինայում։

Երկրորդ գերեզմանի հայտնաբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականին Մանոլիս Անդրոնիկոսը հայտնաբերել է Վերգինան և պեղել այնտեղի դամբարանները։ Երկրորդ դամբարանն ընդհանրապես համարվում է Փիլիպոս II Մակեդոնացու և Կլեոպատրա Եվրիդիկե Մակեդոնացու թաղման վայրը[16]։ Այնուամենայնիվ, որոշ գիտնականներ պնդում են, որ դա իրականում Եվրիդիկեի և Փիլիպոս III-ի գերեզմանն է։ Այդ փաստը հաստատվում է դամբարանում 4-րդ դարի կերամիկական առարկաների և երկրորդ դամբարանում ասիական ճարտարապետական և գեղարվեստական հատկանիշների առկայությամբ, որոնք հուշում են Ալեքսանդրի նվաճումներից հետո ամսաթիվը, ինչպես նաև ապացույցները, որ Փիլիպոս II-ը, Կլեոպատրան և նրանց դուստր Եվրոպան թաղված են I դամբարանում[17]։ Բացի այդ՝ զինվորական իրերի և ամազոնյան պատկերների առկայությունը կնոջ թաղման վայրի մոտ ենթադրում է, որ նա թաղվել է որպես մարտիկ, թեև որոշ գիտնականներ պնդում են, որ զենքը տղամարդու պատվին է[1]։ Այնուամենայնիվ, սա վայել կլիներ Արգեադների դինաստիայի շատ կանանց, ոչ միայն Եվրիդիկեին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Carney, Elizabeth (2017 թ․ մայիսի 17). «Commemoration of a Royal Woman as a Warrior: The Burial in the Antechamber of Tomb II at Vergina». Syllecta Classica (անգլերեն). 27 (1): 109–149. doi:10.1353/syl.2017.0004. ISSN 2160-5157. S2CID 194742876.
  2. 2,0 2,1 Photius, Bibliotheca, cod. 92
  3. Sivkina N.Y. — Mythologization and rationalization of the image of the famous Queen of Macedonia // History magazine - researches. – 2022. – № 1. – P. 48 - 56. doi:10.7256/2454-0609.2022.1.37557 URL: https://en.nbpublish.com/library_read_article.php?id=37557
  4. 4,0 4,1 4,2 Carney, Elizabeth (1987). «The Career of Adea-Eurydike». Historia: Zeitschrift für Alte Geschichte. 36 (4): 496–502. ISSN 0018-2311. JSTOR 4436032.
  5. 5,0 5,1 Carney, E. (2019). An Exceptional Argead Couple: Philip II and Olympias. In Power Couples in Antiquity (pp. 16-31). Routledge.
  6. Pomeroy, Sarah B. (1984). Women in Hellenistic Egypt: from Alexander to Cleopatra (անգլերեն). Schocken Books. hdl:2027/heb02265.0001.001. ISBN 978-0-8052-3911-9.
  7. 7,0 7,1 Palagia, Olga. "The grave relief of Adea, daughter of Cassander and Cynnana." Macedonian Legacies: Studies in Ancient Macedonian History and Culture in Honor of Eugene N. Borza, Claremont (2008): 196-214.
  8. 8,0 8,1 8,2 Miron, Dolores (2000). «Transmitters and Representatives of Power: Royal Women in Ancient Macedonia». Ancient Society. 30: 35–52. doi:10.2143/AS.30.0.565557. ISSN 0066-1619. JSTOR 44079805.
  9. Bagnall, Roger S; Brodersen, Kai; Champion, Craige B; Erskine, Andrew; Huebner, Sabine R, eds. (2013 թ․ հունվարի 21). The Encyclopedia of Ancient History (անգլերեն) (1 ed.). Wiley. doi:10.1002/9781444338386.wbeah09110.pub2. ISBN 978-1-4051-7935-5. S2CID 213350656.
  10. Photius, ibid.; Diodorus Siculus, Bibliotheca, xviii. 39
  11. Carney, E. D. "Olympias, Adea Eurydice, and the end of the Argead dynasty." Ventures into Greek History (1994): 357-80.
  12. Carney, Elizabeth D. (1993). «Olympias and the Image of the Virago». Phoenix. 47 (1): 29–55. doi:10.2307/1088917. ISSN 0031-8299. JSTOR 1088917.
  13. Diodorus, xix. 11
  14. Justin, Epitome of Pompeius Trogus, xiv
  15. Aelian, Varia Historia, xiii. 36
  16. «Vergina (Tomb of Philip II)». www.brown.edu. Վերցված է 2023 թ․ մարտի 21-ին.
  17. Bartsiokas, Antonis ; Arsuaga, Juan-Luis ; Santos, Elena ; Algaba, Milagros ; Gómez-Olivencia, Asier. “The Lameness of King Philip II and Royal Tomb I at Vergina, Macedonia.” Proceedings of the National Academy of Sciences - PNAS, vol. 112, no. 32, United States: National Academy of Sciences, pp. 9844–48, doi:10.1073/pnas.1510906112.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Renault, Mary. Funeral Games. New York: Pantheon Books, 1981.