Ամյունտաս IV Մակեդոնացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամյունտաս IV Մակեդոնացի
հունարեն՝ Ἀμύντας Δ΄
Դրոշ
Մակեդոնիայի արքան
 Մ․թ․ա․ 359
Նախորդող Պերդիկկաս III
Հաջորդող Փիլիպոս II
 
Մասնագիտություն՝ միապետ
Ազգություն մակեդոնացի
Դավանանք բազմաստվածությունը
Ծննդյան օր մոտ մ․թ․ա․ 365 թվական
Վախճանի օր մ․թ․ա․ 335 թվական[1]
Դինաստիա Արգեադոսների հարստություն
Հայր Պերդիկկաս III[2]
Մայր Էվրիդիկե թագուհի
Ամուսին Կինանա[3]
Զավակներ Էվրիդիկա II[4]

Ամյունտաս VI (հունարեն՝ Ἀμύντας Δ΄), մ.թ.ա. 359 թվականին եղել է Մակեդոնական թագավորության տիտղոսակիր թագավոր և Արգեադոսների հարստության անդամ[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամյունտաս VI-ը Պերդիկկաս III-ի որդին էր։ Ծնվել է մոտ մ․թ․ա․ 365 թվականին[6]։

Մ.թ.ա. 359 թվականին՝ իր հոր մահից հետո, նա դարձել է թագավոր վեց տարեկանում։ Փիլիպոս II Մակեդոնացին՝ Պերդիկկասի եղբայրը, դարձել նրա ավագը և խնամակալը։ Նույն թվականին Փիլիպոսն իրեն հռչակել է Մակեդոնիայի թագավոր՝ սեփականությունից զրկելով իր պատանի եղբորորդուն։

Ամինտասը բավականաչափ վտանգավոր չէր համարվում Փիլիպոսի համար սպառնալիք ներկայացնելու համար, որը նույնիսկ իր դստերը՝ Սինանին, կնության էր տվել վերջինիս։ Ալեքսանդր Մակեդոնացու գահին բազմելը մ.թ ա. 336 թվականին փոխել է ամեն ինչ։ Ալեքսանդրն անմիջապես հրամայել է մահապատժի ենթարկել Ամյունտասին։

Էվրիդիկա II-ը եղել է Ամյունտասի աղջիկը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Carney Elizabeth, Ogden Daniel (2010)։ Philip II and Alexander the Great : father and son, lives and afterlives (1 ed.)։ USA: Oxford University Press։ էջ 38։ ISBN 0199738157 
  2. Perdiccas III, Dictionary of Greek and Roman Biography and Mythology
  3. Leon, Vicki. (1995) Uppity Women of Ancient Times. Publishers Group West. Page 182-183. 1-57324-010-9
  4. Smith, William (editor); Dictionary of Greek and Roman Biography and Mythology, "Eurydice (3)", Boston, (1867)
  5. Inscriptiones Graecae
  6. Joseph Roisman, Ian Worthington (eds.), A Companion to Ancient Macedonia, Blackwell Publishing Ltd, 2010, p. 166.
Նախորդող:
Պերդիկկաս III
Մակեդոնիայի արքա
մ․թ․ա․ 359
Հաջորդող:
Փիլիպոս II