Վերգինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Վերգինա
Verginia WHS.jpg
Կոորդինատներ: 40°29′14″ հս․ լ. 22°18′56″ ավ. ե. / 40.48722° հս․. լ. 22.31556° ավ. ե. / 40.48722; 22.31556
Երկիր Հունաստան Հունաստան
Բնակչություն 1242 մարդ (2011)
Ժամային գոտի UTC+2 և UTC+03:00
##Վերգինա (Հունաստան)
Red pog.png

Վերգինա (հուն․՝ Βεργίνα), քաղաք Հունաստանում: Տեղակայված է ծովի մակերևույթից 120 մետր բարձրության վրա, Վերիայից 13 կմ դեպի հարավ-արևելք և Սալոնիկից 80 կմ դեպի հարավ-արևմուտք: Կենտրոնական Մակեդոնիայի ծայրամասում գտնվող Վերիա համայնքի պատմական կենտրոնն է: 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ բնակչության թիվը 1242 է: Մակերեսը 33,4 քառակուսի կիլոմետր է: Վերգինային համաշխարհային ճանաչում բերեց մակեդոնացի կայսր Փիլիպոս II Մակեդոնացու դամբարանը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից Վերգինան հիմնվել է 1926 թվականին (ΦΕΚ 401Α)` գոյությունը դադարեցրած Կուտլես (Κούτλες) և Բարբես(Mπάρμπες)[1] գյուղերի միավորմամբ, որոնք մինչ այդ պատկանում էին թուրքական բեյի: Այս գյուղերում ապրում էր շուրջ 25 հունական ընտանիք:

Վերգինայում հնագիտական պեղումներն սկսվել են 1861 թվականին՝ ֆրանսիացի հնէաբան Լեոն Էզիի (Léon Heuzey) կողմից, ով եկավ այն եզրակացության, որ Վերգինայի տեղում ինչ-որ ժամանակ գտնվել է Վալլա (Βάλλα)[2] քաղաքը: Պեղումները 1938-1940 թվականներին շարունակվեցին հույն հնէաբան Կ.Ռոմեոսի կողմից: Հետպատերազմական տարիներին պեղումները շարունակեց Մանոլիս Անդրոնիկոսը:

1957 թվականին հույն հետազոտող-հնէաբան Ֆ. Պապազոգլուն եկավ այն եզրակացության, որ պեղված Եդեսիա քաղաքի նույնացումը մակեդոնացիների հնամենի մայրաքաղաքի՝ Էգիի (հին հուն․՝ Αἰγαί) հետ, սխալական է. նրա կարծիքով՝ Էգին ավելի մոտ է տեղակայված Նաուսային:

Անգլիացի պատմաբան Նիկոլաս Քամմոնդը, աշխատելով «Մակեդոնիայի պատմության» առաջին հատորի վրա, եկավ այն եզրակացության, որ Եդեսիան և Էգին երկու տարբեր քաղաքներ են: 1968 թվականին նա առաջին անգամ բարձրաձայնեց այն ենթադրությունը, որ Վերգինայի շրջանի պեղումներն իրականացվում են Էգիի[3] տարածքում:

1976 թվականին հույն հնէաբան Մանոլիս Անդրոնիկոսը վերսկսեց պեղումները, իսկ 1977 թվականին կայսերական հարուստ դամբարան հայտնաբերեց, որը, նրա կարծիքով, պատկանել է Փիլիպոս II-ին: Բացի այդ՝ ճոխ զարդարված են երկու այլ գերեզմաններ, որոնցից մեկը՝ անհայտ աճյուններով, պայմանական անվանում են «Պերսեփոնեի գերեզման» (ըստ պահպանված որմնանկարի, որի վրա պատկերված է Պերսեփոնեի առևանգումը), իսկ մյուս գերեզմանը սովորաբար վերագրում են Ալեքսանդր IV-ին՝ մեծանուն Ալեքսանդր Մակեդոնացու որդուն: Դրանք բացառիկ գտածոներ են, որոնք ցուցադրվում են Վերգինայի հնագիտական թագարանում (տեղակայված է անմիջապես գերեզմանաթմբի ներսում) և Վերգինային բերել են համաշխարհային ճանաչում:

Քանի որ Փիլիպոս II-ն սպանվել է Էգիում, Քամմոնդին հետևելով՝ Անդրոնիկոսն էլ էր կարծում, որ ներկայիս Վերգինան հենց հնամենի մակեդոնական մայրաքաղաքն է:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Բնակչություն, մարդ
1991 1198[4]
2001 1197[4]
2011 1242

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Μπάρμπες-Κούτλες (Θεσσαλονίκης)» (հունարեն)։ ΕΕΤΑΑ։ Վերցված է 2018-07-18 
  2. Պլինիոս Ավագ. Իրական պատմություն. IV. 10.34
  3. Hammond N.G.L. A History of Macedonia. — Oxford, 1972. — Vol. 1: Historical geography and prehistory. — P. 156-158.
  4. 4,0 4,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն)։ Ελληνική Στατιστική Αρχή։ Արխիվացված օրիգինալից-ից 2006-07-16-ին։ Վերցված է 2017-06-22 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մալոնիս Անդրոնիկոս Βεργίνα, οι βασιλικοί τάφοι. — Αθήνα, 1991. — ISBN 960-213-129-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]