Եվրո-ասիական ֆոնդային բորսաների դաշնություն
(Վերահղված է Եվրասիական ֆոնդային բորսաների դաշնությունից)
Եվրո-ասիական ֆոնդային բորսաների դաշնություն | |
---|---|
Տեսակ | supraorganization? |
Հիմնադրված | 1995 |
Գլխադասային գրասենյակ | Երևան, Հայաստան |
Կայք | feas.org |
Եվրո-Ասիական Ֆոնդային Բորսաների Միություն (անգլ.՝ Federation of Euro-Asian Stock Exchanges (FEAS)) հասարակական կազմակերպությունը իրավաբանական անձանց միություն է, որը ստեղծվել է 1995 թվականին տարածաշրջանի ամենազարգացած և առաջատար ֆոնդային բորսայի՝ Ստամբուլի ֆոնդային բորսայի, նախաձեռնությամբ և հովանու ներքո։ Մոլդովական ֆոնդային բորսան 1995 թվականին դարձավ դաշնության համահիմնադիրներից մեկը[1]։ Ներկայումս դաշնության անդամների քանակը մոտենում է 35-ին։ Միության նպատակն է զարգացնել իր կազմում գտնվող երկրների կապիտալի շուկաները՝ կազմակերպական կառուցվածքի կատարելագործման, բրոքերների և դիլերների մեխանիզմի կարգավորման և ինքնակարգավորման խնդիրների լուծումը, արդյունավետ մոնիտորինգի կազմակերպումը։
Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայաստան - Հայաստանի ֆոնդային բորսա, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա
- Բելառուս - Բելառուսական արժութա-ֆոնդային բորսա
- Բոսնիա և Հերցեգովինա - Բանյա-Լուկայի ֆոնդային բորսա, Սարաեվոյի ֆոնդային բորսա
- Եգիպտոս - Եգիպտական բորսա, Misr Clearing, Settlement and Central Depository
- Իրան - Թեհրանի ֆոնդային բորսա, Tehran Stock Exchange Services Company, Central Securities Depository of Iran
- Իրաք - Իրաքի ֆոնդային բորսա
- Հորդանան - Ամմանի ֆոնդային բորսա, Securities Depository Center (Jordan)
- Հյուսիսային Մակեդոնիա - Մակեդոնական ֆոնդային բորսա
- Ռումինիա - Բուխարեստի ֆոնդային բորսա
- Սերբիա - Բելգրադի ֆոնդային բորսա
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Overview FEAS». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 23-ին.