Jump to content

Ստամբուլի ֆոնդային բորսա

Coordinates: 41°06′36″N 29°02′18″E / 41.110039°N 29.038413°E / 41.110039; 29.038413
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստամբուլի ֆոնդային բորսա
թուրքերեն՝ Borsa İstanbul
Տեսակֆոնդային բորսա
Երկիր{{{2}}} Թուրքիա
ՇտաբՍտամբուլ
Կազմակերպչական և իրավական ձևAnonim şirket?[1]
Հիմնադրվել է1985
ՍեփականատերTürkiye Wealth Fund?[2]
Հիմնական անձինքԻբրահիմ Թուրհան (գլխավոր գործադիր տնօրեն)
Արժույթթուրքական լիրա
Կայքborsaistanbul.com(թուրքերեն)
41°06′36″N 29°02′18″E / 41.110039°N 29.038413°E / 41.110039; 29.038413
 Istanbul Stock Exchange Վիքիպահեստում

Ստամբուլի ֆոնդային բորսա (թուրքերեն՝ Borsa İstanbul, BİST), թուրքական ֆոնդային բորսա, որը գտնվում է Ստամբուլում։ Իր աշխատանքը սկսել է 1985 թվականի դեկտեմբերի 26-ից։ Ներկայիս բորսայի մեջ են միավորվել Ստամբուլի ֆոնդային բորսայի վարչական ստորաբաժանումները (ISE) (թուրքերեն՝ İstanbul Menkul Kıymetler Borsası, IMKB), Ստամբուլի ոսկեարժութային բորսան (թուրքերեն՝ İstanbul Altın Borsası, İAB) և Թուրքիայի արտադրաֆինանսական բորսան (թուրքերեն՝ Vadeli İşlem Opsiyon Borsası, VOB): Բորսան պատկանում է Թուրքիային և համարվում է երկրի միակ ֆինանսական բորսան։ Բորսայում կիրառվում է էլեկտրոնային առևտրի համակարգը, որտեղ բոլոր գործարքները կատարվում են շարունակական աճուրդների միջոցով։ Բաժնետոմսերի և պարտատոմսերի ու մուրհակի շուկաները իրենցից ներկայացնում են բորսայի երկու հիմնական սեգմենտները։ Բորսան հիմնադրման պահին ունեցել է մոտ 423,234,000 (մոտ 240 մլն ԱՄՆ դոլար)[3]։

Թուրքական ֆոնդային շուկայում չկան սահմանափակումներ արտասահմանյան պորտֆելային ներդրումների համար։ Արտասահմանյան ընկերությունների արժեթղթերը կարող են ստանալ լիսթինգ՝ ISE ֆոնդային շուկայի միջազգային հատվածոմ։ Բորսայի կանոնները համապատասխանում են ԵՄ կողմից սահմանված ստանդարտներին և չափանիշներին։ Քլիարինգը, ծախսերը և սպասարկումը, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին, իրականացվում է բորսայի հաշվարկիչ վարչության կողմից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Global LEI Index
  2. Corporate GovernanceBorsa Istanbul.
  3. «Borsa İstanbul'un kuruluş sermayesi». TRT Haber (թուրքերեն). 2013 թ․ ապրիլի 4. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստամբուլի ֆոնդային բորսա» հոդվածին։