Եվրասիական ոզնիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Եվրասիական ոզնիից)
Եվրասիական ոզնի
Եվրասիական ոզնիներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորեր
Դաս Կաթնասուններ
Կարգ Միջատասպաններ
Ընտանիք Ոզնիներ
Ցեղ Ոզնիներ
Տեսակ Եվրասիական ոզնի
Լատիներեն անվանում
Erinaceus


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Եվրասիական ոզնիներ[1] կամ անտառային ոզնիներ (լատին․՝ Erinaceus), ցեղ կաթնասունների դասի ոզնիների ընտանիքում։ Ամենասովորական ոզնիներն են, որոնք տարածված են՝ Եվրոպայում, Միջին և Կենտրոնական Ասիաներում, Սիբիրում, Չինաստանում և Կորեայում։ Սովորական ոզնին ընտելացել է Նոր Զելանդիայում։

Լատիներեն տեսակի անվանումը Erinaceus  գալիս է ericius բառից, ինչը թարգմանաբար նշանակում է «Փշոտ արգելք»[2]։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդամենը չորս տեսակի են[3]՝

  • Ամուրյան ոզնի-Erinaceus amurensis
  • Արևելաեվրոպական ոզնի-Erinaceus concolor
  • Սովորական ոզնի-Erinaceus europaeus
  • Հարավային ոզնի-Erinaceus roumanicus

Նկարակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրանք փոքր ոզնիներ են, մարմնի երկարությունը 13-27 սմ է՝ սովորական ոզնու տեսքով։ Նրանց կողմերը և մարմնի մեծ մասը ծածկված են ասեղներով։ Ասեղները աճում են բարակ,երկար, հազվագյուտ մազերեն։ Փորի կողմը ծածկված է երկար և կոպիտ մազերով,սովորաբար դարչնագույն է կամ մոխրագույն է:Մեջքի գույնը տարբերվում է մուգ շագանակագույնից և սևից՝ գրեթե սպիտակ է։ Պոչը կարճ է ՝ 1-5 սմ։ Գլուխը բավականին մեծ է,կոշտ ձևավորված, մի փոքր ձգված դեմքով։ Ականջները փոքր են, լայն, կլորացված։

Եվրասիական ոզնիները նախընտրում են բնակություն հաստատել անտառներում, փշերի, թփերի մեջ։ Ապրում են նաև անտառներում և տափաստաններում։ Խուսափում են ջրավազաններից և բարձրահասակ անտառներից։ Հաճախակի հանդիպում են նաև զարգացած լանդշաֆտներում։ Ակտիվանում են հիմնականում մթնշաղին և գիշերը։ Ձմռանը սովորական ոզնին չոր խոտի կույտից հողային բույն է պատրաստում և բնում ձմեռում է մինչև գարուն։

Սնուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրասիական ոզնիները տարածված են, բայց նախընտրում են կենդանական սնունդ ուտում են մկների նման կրծողների, մողեսների, գորտերի,տարբեր միջատների և թրթուրների։ Ոզնիները ապրում են ինչպես ընտանի կենդանիները, չեն կերակրվում կաթնամթերքներով, քանի որ նրանք անհանդուրժող են լակտոզաի նկատմամբ։ Շների կամ կատվի սնունդը նրանց համար նույնպես հարմար չէ, քանի որ այն շատ է պարունակում ճարպեր և քիչ են պարունակում սպիտակուցներ։

Բուծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնաշղթայի հյուսիսային մասում զուգավորում տեղի է ունենում գարնանը (ձմեռելուց հետո), տաք կլիմայում այն չի սահմանափակվում որոշակի սեզոնով։ Տարեկան ունենում են 3-8 հատ ձագեր։ Նորածիններն արդեն հստակ տեսանելի ասեղներ ունեն։ Անտառային ոզնիների շրջանում սեռական հասունությունը տեղի է ունենում 2 տարեկան հասակում։ Կյանքի տևողությունը մոտ 6 տարի է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mammal species of the world : a taxonomic and geographic reference. Wilson, Don E., Reeder, DeeAnn M. (3rd ed ed.). Baltimore: Johns Hopkins University Press. 2005. ISBN 0-8018-8221-4. OCLC 57557352. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)CS1 սպաս․ այլ (link)
  2. Том Джексон. Кто есть кто в мире животных. — Москва, 2006 — С. 181
  3. The Encyclopedia of mammals. Macdonald, David W. (David Whyte). New York, NY: Facts on File. 1984. ISBN 0-87196-871-1. OCLC 10403800.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրասիական ոզնիներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրասիական ոզնիներ» հոդվածին։