Եվգենի Վուչետիչի հուշարձան
Եվգենի Վուչետիչի հուշարձան | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Ճարտարապետ | Evgeny Stamo? |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Մոսկվա |
Շինության ձև | Կիսանդրի |
Նյութ | բրոնզ և գրանիտ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Եվգենի Վուչետիչի հուշարձան (ռուս.՝ Памятник Евгению Вучетичу), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է խորհրդային մոնումենտալիստ քանդակագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, Սոցիալիստական աշխատանքի հերոս Եվգենի Վուչետիչին (1908-1974)։ Եվգենի Վուչետիչը կոթողային բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է (խորհրդային բանակի մարտիկների հուշահամալիրը Բեռլինի Տրեպտով զբոսայգում, Ստալինգրադի ճակատամարտի հերոսների «Մայր հայրենիքը կանչում է» հուշահամալիրը Մամաև կուրգանի վրա, Վոլգոգրադում, որն աշխարհի ամենաբարձր արձաններից մեկն է և ամենաբարձրը Ռուսաստանում ու Եվրոպայում, և այլն)։
Եվգենի Վուչետիչի հուշարձանը տեղադրվել է Տիմիրյազևի փողոցում գտնվող նրա տուն-արվեստանոցի մոտ։ Բացումը տեղի է ունեցել 1981 թվականի հոկտեմբերի 30-ին։ Այս հուշարձանը Մոսկվայում խորհրդային քանդակագործի առաջին հուշարձանն է։ Նախագծի հեղինակներն են բելառուս քանդակագործ, ԲԽՍՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Զաիր Ազգուրը և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Լենինյան և ԽՍՀՄ Պետական մրցանակների դափնեկիր ճարտարապետ Եվգենի Ստամոն[1][2][3]։
Հուշարձանի հասցեն՝ ք. Մոսկվա, Տիմիրյազևի փողոց, 29։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը նկարչի բրոնզե կիսանդրին է և նրան պատկերում է պարանոցին լայն ժապավենով բլուզով և ուսին գցած բաճկոնով։ Քանդակը տեղադրված է կարմիր գրանիտից պատրաստված պատվանդանի վրա։ Նրա վրա փակցված է բրոնզե հուշատախտակ հետևյալ մակագրությամբ. «Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ քանդակագործ Եվգենի Վիկտորովիչ Վուչետիչ»[2][4][5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Фролкин, 1987, էջ 425
- ↑ 2,0 2,1 Кожевников, 1976
- ↑ Вострышев, 2009, էջ 97
- ↑ Шокарев, Вострышев, 2009, էջ 424
- ↑ Департамент культурного наследия города Москвы (2017). «Вучетич Е. В.». Узнай Москву. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.(չաշխատող հղում)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Вострышев М. И. Москва: все культурные и исторические памятники. — М.: Алгоритм, Эксмо, 2009. — 512 с. — ISBN 978-5-699-31434-8
- Кожевников Р. Памятники и монументы Москвы. — М.: Московский рабочий, 1976. — 167 с.
- Фролкин С. И. Москва: краткий путеводитель. — М.: Московский рабочий, 1987. — 477 с.
- Шокарев С. Ю., Вострышев М. И. Москва. Все культурные и исторические памятники. — М.: Алгоритм, Эксмо, 2009. — 512 с. — ISBN 978-5-699-31434-8