Եվգենի Կոնյուխով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենի Կոնյուխով
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 21, 1986(1986-11-21)[1] (37 տարեկան)
Ծննդավայր Մուրոմ (Վլադիմիրի մարզ), Վլադիմիրի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաշ 85 կիլոգրամ
Դիրք դարպասապահ
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Մուրոմ
Ռուսաստան Մետալուրգ (Վիկսա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007 Ռուսաստան Խիմիկ (Ձերժինսկ) սիրող.
2008—2009 Ռուսաստան Տորպեդո (Վլադիմիր) 49 (−20)
2010—2011 Ռուսաստան Նիժնի Նովգորոդ 65 (−63)
2012 Ռուսաստան Սիբիր 4 (−8)
2012—2013 Ռուսաստան Տյումեն 13 (−8)
2013—2014 Ռուսաստան Տորպեդո (Մոսկվա) 33 (−20)
2014—2020 Ռուսաստան Կռիլյա Սովետով 90 (−69)
2020—մ․հ․ Ռուսաստան Տորպեդո (Մոսկվա) 11 (−9)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 9.10.2020:

Եվգենի Անատոլևիչ Կոնյուխով (ռուս.՝ Евгений Конюхов, նոյեմբերի 21, 1986(1986-11-21)[1], Մուրոմ (Վլադիմիրի մարզ), Վլադիմիրի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, Մոսկվայի «Տորպեդո» ակումբի դարպասապահ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մուրոմում, որտեղ էլ տեղի մարզադպրոցում սկսել է զբաղվել ֆուտբոլով։ Կարիերան սկսել է Վիկսում, որտեղ խաղացել է «Մետալուրգ» ակումբում[2]։

Նրա առաջին պրոֆեսիոնալ ակումբը եղել է մարզային կենտրոնի «Տորպեդոն»։ Երկու մրցաշրջանից հետո հրավեր է ստացել տեղափոխվել «Նիժնի Նովգորոդ»։

2012 թվականին հրավեր է ստացել Նովոսիբիրսկի «Սիբիր» ֆուտբոլային ակումբից։ Կոշտ մրցակցության պատճառով ստիպված է եղել խաղալ «Տյումենում»։

2013 թվականի ամռանը պայմանագիր է կնքել Մոսկվայի «Տորպեդո» ակումբի հետ։

2014 թվականի ամռանը 3 տարվա պայմանագիր է կնքել Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբի հետ։ 2014 թվականի հուլիսի 6-ին Ձեռժինսկի «Խիմիկի» հետ խաղում կատարել է նորամուտը ակումբի կազմում, որտեղ հետ է մղել 11 մետրանոցը։

2015 թվականին «Կռիլյա Սովետովի» հետ հանդես է եկել Պրեմյեր լիգայում, որտեղ նորամուտը նշել է Մախաչկալայի «Անժիի» դեմ խաղում։ Առաջնության վերջին հանդիպումն անցկացրել է 2019 թվականի մայիսի 26-ին ԲԿՄԱ-ի դեմ (0:6)։ Մեկ տարի անց պայմանագրի ավարտից հետո հեռացել է ակումբից[3]։

2020 թվականի հուլիսի 30-ին վերադարձել է Մոսկվայի «Տորպեդո»[4]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկրորդ դիվիզիոնի «Հարավ» տարածաշրջանի հաղթող - 2010։
  • «Հարավ» տարածաշրջանի երկրորդ դիվիզիոնի լավագույն դարպասապահ - 2008։
  • 2008 թվականին «Հարավ» տարածաշրջանի երկրորդ դիվիզիոնի հավաքականի կազմում դարձել է ՊՖԼ «Նադեժդա» գավաթի դափնեկիր և հռչակվել մրցաշարի լավագույն դարպասապահ։
  • Ռեկորդ է սահմանել 2008 մրցաշրջանում՝ առաջին գնդակն իր դարպասը բաց թողնելով միայն առաջնության 14-րդ խաղում։ «Չոր» շարքը կազմել է 1224 րոպե, իսկ հաշվի առնելով Ռուսաստանի գավաթի խաղերը՝ 1404 րոպե։
  • 2015 թվականին «Կռիլյա Սովետովի» հետ Պրեմյեր լիգա դուրս գալով՝ առաջին խաղում շարունակել է պաշտոնական հանդիպումների չոր շարքը, որը սկսվել էր նախորդ մրցաշրջանում Ռուսաստանի առաջին դիվիզիոնում։ Արդյունքում շարքը ընդհատվել է 1303-րդ րոպեին 2015-ի հուլիսի 24-ին Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ խաղում[5]։
  • Կոնյուխովի ռեկորդային չոր շարքը ՖԱԼ-ի«Կռիլյա Սովետովի» կազմում ընդհատվել է 1448-րդ րոպեին[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. КОНЮХОВ Евгений Анатольевич
  3. https://news.sportbox.ru/Vidy_sporta/Futbol/Russia/premier_league/spbnews_NI1194652_Krylja_Sovetov_objavili_ob_uhode_golkipera
  4. «Футбольный клуб "Торпедо" Москва - Новости - ЕВГЕНИЙ КОНЮХОВ ВЕРНУЛСЯ В «ТОРПЕДО»!». torpedo.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  5. ««Даже Конюхов не спас»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 25-ին.
  6. «Рекордная сухая серия Конюхова из «Крыльев» в ФНЛ прервалась на 1448-й минуте». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Կոնյուխով» հոդվածին։