Եվգենիա Կոնրադի
Եվգենիա Կոնրադի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1838[1] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | 1898[1] |
Մահվան վայր | Փարիզ[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գրող, լրագրող, խմբագիր, հրապարակախոս, ուսուցչուհի, թարգմանչուհի և ֆեմինիստ |
![]() |
Եվգենիա Իվանովնա Կոնրադի (ծննդյան անունը՝ Բոչեչկարովա 1838[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - 1898[1], Փարիզ[2]) ռուս գրող, լրագրող, հրապարակախոս և թարգմանիչ։ Ռուսաստանի կանանց շարժման ակտիվիստ և կանանց համար բարձրագույն կրթության ջատագով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է ազնվականի ընտանիքում։ Ստանալով տնային լավ կրթություն՝ 1858 թվականին աշխատանքի է անցել Մոսկվայի կանանց դպրոցում որպես դասարանի դասղեկ և անգլերենի ուսուցիչ։
1850-1860-ականների վերջում Եվգենիան տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ և ամուսնացել բժիշկ և լրագրող Պ. Ֆ. Կոնրադիի հետ։ Ամուսնությունից հետո զբաղվել է գրական գործունեությամբ։
Գրական և լրագրողական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբում Կոնրադին զբաղվել է ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով ստեղխագործությունների թարգմանություններով։ 1865 թվականին ռուսերենով լույս է տեսել նրա առաջին բնօրինակ հոդվածը «Ստրկության զարգացումը Ամերիկայում» վերնագրով։
Որոշ ժամանակ անց Կոնրադին միացել է ակտիվ աշխատող լրագրողների շարքին։ 1866 թվականից սկսած եղել է «Կանանց տեղագիր» նոր ամսագրի ակտիվ աշխատակից։
1868 թվականից զբաղվել է «Նեդելյա» շաբաթաթերթի խմբագրմամբ։ Հրապարակել է օտար հասարակության կյանքի մասին մի շարք ակնարկներ։
1869 թվականին Պավել Գայդեբուրովի և Յուրի Ռոսելի հետ դարձել է այդ թերթի սեփականատերը։ Նա հոդվածներ է հրապարակել դաստիարակության, կանանց հավասար իրավունքների և աշխատանքային հարցերի վերաբերյալ`«Ծնողների և դաստիարակության տեղեկագրում» և «Հյուսիսային պարբերականում»։ 1872 թվականին գրականագետ Պավել Գայդեբուրովի հետ համատեղ թողարկել է «Ռուսական հասարակական հարցեր» ժողովածուն։
19-րդ դարի 60-ական թվականների կանանց շարժման ընթացքում հանդես է եկել որպես ձախ ուղղության առաջնորդներից մեկը։ 1868 թվականի հունվարի 2-ին Կոնրադին կանանց խմբակի անունից նամակով դիմել է Սանկտ Պետերբուրգում հավաքված ռուս բնագետների առաջին համագումարին և հրապարակավ բարձրացրել կանանց համակարգված կրթության անհրաժեշտության հարցը։
1874 թվականին դադարեցրել է համագործակցությունը «Նեդելյա» շաբաթաթերթի հետ։ Սիրելի գործից հարկադրաբար հրաժարվելը բերել է նաև նյութական դժվարությունների. հետագա կյանքի մեծ մասը Կոնրադին վատ պայմաններում է ապրել։ Ձեռք է բերել մի քանի հիվանդություն։ 1885 թվականին տեղափոխվել է Շվեյցարիա մոր մոտ` բուժվելու համար։ Այդ ժամանակից ի վեր Եվգենիա Կոնրադին այլևս չի վերադարձել Ռուսաստան։ Նա մահացել է Փարիզի հանրային հիվանդանոցում։
Նրա մահից հետո, 1899 թվականին, Կոնրադիի ստեղծագործությունները հրատարակվել են երկու հատորներում։ Առաջին հատորում նրա գլխավոր աշխատությունն է՝ «Մոր խոստովանությունը»։
Ընտրված մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մոր խոստովանությունը (1876)։
- Տնային կրթության սոցիալական առաջադրանքներ։ Գիրք մայրերի համար (1883)։
- Սև հերոսներ։ Հանքափորների ստորգետնյա կյանքը (1884)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Гайдебуров П. А. Из прошлого «Недели». // «Книжки Недели», 1893, I—II.
- Чувашев И. В. Очерки по истории дошкольного воспитания в России (до Великой Октябрьской социалистической революции). — М.: Учпедгиз, 1955. — 372 с.
|