Եվգենիա Զբրուևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եվգենիա Զբրուևա
Збруева Е. И.jpg
Ծնվել էդեկտեմբերի 26 1867 (հունվարի 7 1868)
Մոսկվա, Ռուսական կայսրություն
ԵրկիրՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 20, 1936(1936-10-20) (68 տարեկանում)
Մոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունօպերային երգչուհի և երգչուհի
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներվոկալ
ՇրջանավարտՄոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա

Եվգենիա Զբրուևա (ռուս.՝ Евге́ния Ива́новна Збру́ева, դեկտեմբերի 26 1867 (հունվարի 7 1868), Մոսկվա, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 20, 1936(1936-10-20), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս օպերային երգչուհի (կոնտրալտո): Կոմպոզիտոր Պյոտր Բուլախովի դուստրը: ԽՍՀՄ վաստակավոր արտիստ (1922):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական կրթություն ստացել է Մոսկվայի կոնսերվատորիայում: 1894 թվականից հանդես է եկել Մոսկվայի կայսերական օպերայի թատերախմբում, 1905-1918 թվականներին՝ Մարիինյան թատրոնի բեմում, որտեղ Խովանշչինա օպերայում առաջինն է կատարել Մարֆայի դերերգը, Չայկովսկու «Մաշիկներ» օպերայում՝ Սոլոխի դերերգը:

Բնակվել է Պետրոգրադի[1] «Բենուայի տանը», Մոսկվայում՝ Կուզնեցկի մոստ փողոցի վրա գտնվող Սոկոլի եկամտաբեր տանը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Привалов В. Д. Каменноостровский проспект. - М.: ЗАО Центрполиграф, 2005. - 639 с. - ISBN 5-9524-1882-1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]