Եվա Մոլթեսեն
Եվա Մոլթեսեն | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | շվեդերեն՝ Eva Elisabeth Hällström |
Ծնվել է | դեկտեմբերի 17, 1871[1] |
Ծննդավայր | Joroinen, Հարավային Սավո, Արևելյան Ֆինլանդիայի տարածշրջանային պետական վարչական գործակալություն, Eastern Finland Province, Ֆինլանդիա |
Վախճանվել է | նոյեմբերի 10, 1934 (62 տարեկան) |
Վախճանի վայր | Gentofte, Գենտոֆտե, Դանիա |
Մասնագիտություն | գրող և հակապատերազմային ակտիվիստ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Հելսինկիի համալսարան |
Ամուսին | Laust Jevsen Moltesen? |
Զավակներ | Erik Moltesen? |
![]() |
Եվա Ելիզաբեթ Մոլթեսեն (դեկտեմբերի 17, 1871[1], Joroinen, Հարավային Սավո, Արևելյան Ֆինլանդիայի տարածշրջանային պետական վարչական գործակալություն, Eastern Finland Province, Ֆինլանդիա - նոյեմբերի 10, 1934, Gentofte, Գենտոֆտե, Դանիա), ֆիննա-դանիացի գրող և խաղաղության համար պայքարող ակտիվիստ։ Ելիզաբեթ Մոլթեսենը 1896 թվականին Դանիայում շարունակել է կրթությունը, ամուսնացել դանիացու հետ և բնակվել այնտեղ։ Նա իր գրական ստեղծագործությունները հրատարակել է երկու լեզվով` ֆիններեն և դանիերեն` դանիացիներին ծանոթացնելով իրենց հայրենի Ֆինլանդիային։ Կոպենհագենում ստեղծել է ֆիննական միություն։ Եվան ստեղծել է ֆիննա-դանիական և դանիա-ֆիննական բառարաններ։ Մոլթեսենը` դանիացի կանանց խաղաղության համար պայքարի հիմնադիր անդամներից մեկը, 1915 թվականին հիմնել է խաղաղության և ազատության համար պայքարի կանանց միջազգային լիգայի դանիական բաժանմունքը։ 1918 թվականին մասնակցել համազազգային ընտրություններին, բայց չի ընտրվել[2][3]։
Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Ջորոնիենում` Ֆինլանդիայում։ Եվա Ելիզաբեթ Հալսթրոմը ֆարմատիկ Ֆրանս Ալգոթ Հոլստրեմի (1835–1878) և Օլգա Ելիզաբեթ Հասինստիտար Նիմանի (1843–1912) դուստրն էր։ Փոքր հասակում կորցրել էր և' հորը, և' եղբայրներին ու քրոջը։ Նա մոր հետ գնացել էր Հելսինկի, որտեղ ընդունվել էր շվեդական դպրոց։ 1894 թվականին ավարտել էր Հելսինկիի համալսարանը` ստանալով մագիստրոսի աստիճան[2]։
1896 թվականին Եվա Մոլսթրեմը ստացել էր կրթաթոշակ, որը նրան թույլ էր տվել շարունակել կրթությունը Դանիայում` Ասկովա Հոյսկոլի ժողովրդական ուսումնարանում։ Հենց այնտեղ նա հանդիպել էր իր ամուսնուն` եկեղեցիների պատմագետ Լաուստ Ջեֆսեն Մոլթեսենին (1865–1950)։ Նրանք ամուսնացել են 1898 թվականին, իսկ նրանց առաջնեկը ծնվել է հաջորդ տարի[2]։
Մասնագիտական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեև նա ամբողջովին հարմարվել էր դանիական կենցաղավարությանը, սակայն երբեք չէր մոռացել հայրենի Ֆինլանդիան` ամբողջ աշխարհի ֆինն կանանց հետ խոսելով այն մասին, թե ինչպես են ռուսները վերաբերվում ֆիններին։ 1904 թվականին Մոլթեսենը Կոպենհագենում հիմնել էր ֆիննական միություն (Finske Forening)։ 1905 թվականին` իր վերջին` չորրորդ երեխայի ծննդից հետո, նա հրատարակել ֆիննա-դանիական և դանիա-ֆիննական բառարաններ, իսկ 1910 թվականին` պատմվածքների ժողովածու (ֆիննական մշակութային ժառանգություն)[3][4]։ 1920 թվականին Մոլթեսենը հրատարակել է դանիերեն կարճ պատմական աշխատություն` Det finske Finland (The Finnish Finland), նաև աշխատություններ ու հոդվածներ Դանիայի մասին[2]։
Մոլթեսենը խորը սթրես է ապրել 1926 թվականին իր որդու` Էրիկի մահվան պատճառով, որից հետո ավելի ու ավելի է թուլացել[2]։ Նա մահացել է Գենոֆթայում 1934 թվականի նոյեմբերի 10-ին և թաղվել է Գենտոֆթ գերեզմանատանը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://ylioppilasmatrikkeli.helsinki.fi/1853-1899/henkilo.php?id=23088
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Janfelt, Monika։ «Eva Moltesen (1871 - 1934)» (Danish)։ Kvinfo։ Վերցված է հունվարի 8, 2019
- ↑ 3,0 3,1 Nørgaard, Frederik (1984)։ «Eva Moltesen» (Danish)։ Gyldendal: Dansk Biografisk Leksikon։ Վերցված է հունվարի 8, 2019
- ↑ «Fra Kalevalas lunde : Finlands nationalepos» (Danish)։ BibliotekDK։ Վերցված է հունվարի 9, 2019
|