Եռակողմ ֆուտբոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եռակողմ ֆուտբոլի դաշտը։

Եռակողմ ֆուտբոլ, ֆուտբոլի խաղի տեսակ է, որի ժամանակ նույն դաշտում միաժամանակ խաղում են երեք թիմ։ Խաղի նպատակն է գրավել հակառակորդի դարպասը, միաժամանակ աշխատելով անառիկ պահել սեփականը։

Եռակողմ ֆուտբոլի դաշտը հավասարակողմ վեցանկյուն է, երեք դարպասներով, որոնք տեղադրված են յուրաքանչյուր հաջորդ կողմին[1]։ Խաղում են մեկ գնդակով։ Խաղի տևողությունը երեք խաղակես է՝ յուրաքանչյուրը 12 րոպե։ Հաղթում է այն թիմը, որն ամենաքիչ գնդակներն է բաց թողել։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռակողմ ֆուտբոլի խաղ Ավստրիայում

Եռակողմ ֆուտբոլի գաղափարի հեղինակն է դանիացի աբստրակցիոնիստ-նկարիչ Այսգեր Յորնը։ Նա փորձում էր զարգացնել և հարստացնել իրադրության տեսությունը, և ֆուտբոլի այս տեսակը ստեղծվել է որպես տեսական նախագիծ։ Ըստ հեղինակի, խաղի առավելությունը փիլիսոփայական տեսակետից նրանում դրամատիզմի բացակայությունն է։ Կարծիք կա, որ եռակողմ ֆուտբոլը նպաստում է տարբեր խմբերի համատեղ աշխատանքին և շփմանը։

Եռակողմ ֆուտբոլի առաջին պաշտոնական խաղը կայացել է 1993 թվականին Գլազգոյում։ Այն կազմակերպել էր Լոնդոնի հոգեբանա-աշխարհագրական ասոցիացիան[2]։ Խաղին մասնակցել է սկանդալային գրող Ստյուարտ Հոումը։

Խաղի տարածումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղը ժողովրդականություն է ստացել Ավստրիայում, Անգլիայում, Լեհաստանում, Սերբիայում, Շոտլանդիայում, Բելառուսում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Правила игры в Трёхсторонний футбол»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-14-ին։ Վերցված է 2011 թ․ հուլիսի 14 
  2. «It's a Game of Three Halves»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-14-ին։ Վերցված է 2011 թ․ հուլիսի 19  Ուայթչեփըլ պատկերասրահի բուկլետը (անգլ.)