Ենս Յուել
| Ծնվել է | մայիսի 12, 1745[1][2][3][…] |
|---|---|
| Ծննդավայր | Balslev Parish, Միդելֆարտ, Հարավային Դանիա տարածաշրջան, DK[4] |
| Վախճանվել է | դեկտեմբերի 27, 1802[1][2][3][…] (57 տարեկան) |
| Մահվան վայր | Կոպենհագեն, DK |
| Քաղաքացիություն | Դանիա |
| Կրթություն | Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
| Մասնագիտություն | նկարիչ |
| Ժանր | դիմապատկեր |
| Ուշագրավ աշխատանքներ | Johan Tobias Sergel, the Swedish sculptor?, A Girl from Holstein?, Niels Ryberg with his Son Johan Christian and his Daughter-in-Law Engelke, née Falbe? և Jean-Armand Tronchin, udsending ved det franske og engelske hof. Schweiz? |
| Աշակերտներ | Ֆիլիպ Օտտո Ռունգե, Կասպար Դավիդ Ֆրիդրիխ, Կոնրադ Քրիստիան Բենդել, Էլեոնորա Չերնինգ և Johan Gustaf Wäström? |
Ենս Յուել (դանիերեն՝ Jens Juel, մայիսի 12, 1745[1][2][3][…], Balslev Parish, Միդելֆարտ, Հարավային Դանիա տարածաշրջան, DK[4] - դեկտեմբերի 27, 1802[1][2][3][…], Կոպենհագեն, DK), դանիացի նկարիչ, հայտնի է իր բազմաթիվ դիմանկարներով։ Դասվել է 18-րդ դարի Դանիայի առաջատար նկարիչների շարքին[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ֆյուն կղզում, վաղ տարիքից սիրել է նկարել, կրթություն է ստացել Գերմանիայի Համբուրգ քաղաքում, ավարտել է Կոպենհագենի գեղարվեստի ակադեմիան։ 1772-1780 թվականներին ապրել և աշխատել է Հռոմում, Փարիզում և Ժնևում։ Ժնևում նա երկու տարի ապրել է ընկերոջ՝ փիլիսոփա Շառլ Բոննի տանը, որի միջոցով էլ դարձել է Դանիայի ակադեմիայի պատվավոր անդամ։ 1767 թվականին նրան շնորհվել է փոքր ոսկե մեդալ, իսկ 1771 թվականին՝ մեծ ոսկե մեդալ։ 1780 թվականին վերադարձել է հայրենիք։ 1784 թվականից եղել է Կոպենհագենի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, այնուհետև՝ տնօրեն։ Նկարել է դիմանկարներ, բնանկարներ նատյուրմորտներ։ Պատմական թեմաներով մի շարք նկարների հեղինակ է։
Մահացել է Կոպենհագենում՝ 1802 թվականին։
Նկարչի նկարը պատկերված է եղել 1972 թվականին թողարկված դանիական կրոնի վրա։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ամպրոպի մոտեցում», 1782
- «Փոքր Գոտին լուսնի լույսի ներքո», 1787
- Նկարչի ինքնադիմանկարը կնոջ հետ, 1791-1792
- «Կնոջ դիմանկար», գտնվում է Էրմիտաժում
- «Փոքր Գոտու տեսքը», գտնվում է Թորվալդենի թանգարանում, Կոպենհագեն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ellen Poulsen: Jens Juel I-II, Christian Ejlers' Forlag, København 1991.
- Ellen Poulsen: Tegninger af Jens Juel, Statens Museum for Kunst, 1975.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- KID Kunst Index Danmark ("Art Index Denmark")
- Danish Biographical Encyclopedia ("Dansk biografisk Leksikion")
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ենս Յուել» հոդվածին։ |
| ||||||||||||||||