Եղևին հունական
| Եղևին հունական | |
Եղևին հունական | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Տիպ/Բաժին | Մերկասերմեր (Pinophyta) |
| Դաս | Pinopsida |
| Կարգ | Ասեղնատերևավորներ (Pinales) |
| Ընտանիք | Սոճազգիներ (Pinaceae) |
| Ենթաընտանիք | Եղևինայիններ (Abietoideae) |
| Ցեղ | Եղևին (Abies) |
| Տեսակ | Եղևին հունական (A. cephalonica) |
| Միջազգային անվանում | |
| Abies cephalonica | |
| Տարածվածություն և պահպանություն | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը | |
Եղևին հունական (լատիներեն՝ Abies cephalonica), սոճազգիների ընտանիքի, եղևին ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշտադալար, խոշոր ծառեր են՝ մինչև 38 մ բարձրությամբ և 1,9 մետր բնի տրամագծով, խիտ, բրգաձև սաղարթով, համարյա մինչև գետին հասնող հորիզոնական ճյուղերով։ Երիտասարդ ընձյուղների վրա կեղևը մոխրագույն է, հարթ և դարչնագույն, հին ճյուղերի և բնի վրա երկայնակի ճաքերով։ Ընձյուղները մերկ են, նարնջադեղնավուն։ Փշատերևների երկարությունը հասնում է 17-18 մմ-ի, իսկ լայնությունը 1,8-2,3 մմ-ի, սուր են, ծակող, երբեմն կլորավուն, խիտ դասավորությամբ։ Կոների երկարությունը կազմում է 12-20 սմ, 3-5 սմ լայնությամբ, սկզբում կանաչ, հասունանալիս դարչնագույն, խեժոտ։ Սերմնային թեփուկները սեպաձև են, վերին մասում խիստ լայնացած, կլորավուն, ամբողջաեզր։ Ծածկող թևտուկները դուրս ցցված են, թեքված դեպի ցած։ Կոները բացվում և թափվում են սեպտեմբերին։ Արական հասկիկները բոսորակարմրավուն են։ Սերմերը բաց կանաչավուն են։ Աչքի է ընկնում դեկորատիվ բարձր արժանիքներով, հատկապես արծաթագույն, փայլող երիտասարդ ընձյուղներով։ Երաշտադիմացկուն է, ավելի ցրտադիմացկուն, քան իսպանական և ալժիրյան եղևինները։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում մշակվել է «Սոճուտում», որտեղ ցրտահարվել է առաջին իսկ տարում (Տ. Գ. Չուբարյան, 1957)։ Հեռանկարային է Հայաստանի մերձարևադարձային շրջանների համար։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էկոլոգիական խումբը III, մշակության հավանական շրջանը 9[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 35։
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղևին հունական» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղևին հունական» հոդվածին։ |
| ||||||