Եղրևանի պարսկական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եղրևանի պարսկական
Եղրևանի պարսկական
Եղրևանի պարսկական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Salvadoraceae
Ցեղ Սալվադորա (Salvadora)
Տեսակ Եղրևանի պարսկական (S. persica)
Միջազգային անվանում
Salvadora persica

Եղրևանի պարսկական (լատ.՝ Salvadora persica), ձիթազգիների ընտանիքի, եղրևանի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուփ է՝ մինչև 3 մ բարձրությամբ, նուրբ, ուղղաձիգ կամ աղեղնաձև թեքված մոխրադարչնագույն ճյուղերով։ Միամյա շիվերը անկյունավոր են, խոնարհված, մերկ կամ գեղձամազմզուկապատ, ծածկված ոսպնյակներով։ Բողբոջները ձվաձև են, սրածայր։ Տերևները նշտարաձևից մինչև ձվաձև-նշտարաձև են, 3-6 սմ երկարությամբ և 1-3 սմ լայնությամբ, աստիճանաբար սրվող գագաթով և հիմքով, երբեմն նույն բույսի վրա կան ամբողջական և փետրակտրտված տերևներ, բարակ են, ամուր, մերկ, ներքևի կողմից լավ արտահայտված ջղերով։ Կոթունները բարակ են, 1-1,3 սմ երկարությամբ։ Ծաղկաբույլերը բազմածաղիկ են, 5-10 սմ երկարությամբ և 5-7 սմ լայնությամբ, ձվաձև, ճյուղավորված, նուրբ առանցքներով։ Ծաղիկները բուրումնավետ են։ Բաժակը զանգականման է, քառատամ, մերկ։ Պսակի խողովակը գլանաձև է, ձվաձև կամ ձվաձև-նշտարանման պսակաթերթիկներով, կապտակարմիր են և վարդագույն կապտակարմիր։ Տուփիկը քառանկյուն է, հարթ, մերկ, գորշաշիկավուն։ Բաժակը պտուղների վրա մնում է հաճախ կիսված վիճակում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին (սովորական եղրևանուց մի քանի օր ուշ)։ Պտուղները հասունանում են հուլիս-օգոստոսին։

Երաշտադիմացկուն է և ցրտադիմացկուն, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Մեր հանրապետության տարածքում հաճախ է հանդիպում, ամենուրեք ձմեռնադիմացկուն է և աչքի է ընկնում դեկորատիվ բարձր առանձնահատկություններով։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կասպից ծովի հարավարևմտյան շրջաններում (Լենքորան)։ Անհիշելի ժամանակներից մշակվում է Պարսկաստանում, Հնդկաստանում, Հայաստանում[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 247։