Եղրևանին արևին
Եղրևանին արևին | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Կլոդ Մոնե |
տարի | 1873 |
բարձրություն | 50 սանտիմետր |
լայնություն | 65 սանտիմետր |
ուղղություն | իմպրեսիոնիզմ |
գտնվում է | Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան |
հավաքածու | Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան |
սեփականատեր | Սերգեյ Շչուկին |
կայք | |
Ծանոթագրություններ |
«Եղրևանին արևին» (ֆր.՝ Lilas au soleil), ֆրանսիացի գեղանկարիչ, ֆրանսիական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից և ամենակարկառուն ներկայացուցիչներից Կլոդ Մոնեի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1873 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 50 × 65 սմ։
Այսօր «Եղրևանին արևին» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն)[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Եղրևանին արևին» ստեղծագործությունը Կլոդ Մոնեն նկարել է իր առաջին տան բակում՝ Փարիզի արվարձան Արժանտյոյում[2]։
1872-1873 թվականներին Մոնեն երեք անգամ անդրադարձել է այս թեմային։ Դրանցից մեկը կոչվում է «Եղրևանի։ Մռայլ եղանակ» և պահպանվում է Օրսե թանգարանում։
«Եղրևանին արևին» կտավը երկու անգամ ցուցադրվել է Պոլ Դյուրան Ռուելի պատկերասրահում․ առաջին անգամ 1877 թվականին, իսկ երկրորդ անգամ՝ 1891 թվականին։ Ութ տարի անց նկարը գնել է ռուս վաճառական և կոլեկցիոներ Դմիտրի Շչուկինը։ Վերջինիսի հավաքածուում նկարը մնացել է մինչև 1918 թվականը։ Հեղափոխությունից հետո Շչուկինի հավաքածուն ազգայնացվեց։ Սկզբից այն ցուցադրվել է Հին արևմտյան գեղանկարչության առաջին թանգարանում, որից հետո, մինչև հիմա, այն ցուցադրվում է Գեղեցիկ արվեստների թանգարանում (այսօր՝ Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Сирень на солнце - Государственный музей изобразительных искусств им. А.С.Пушкина». www.arts-museum.ru. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Картина на сайте ГМИИ имени А. С. Пушкина». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Եղրևանին արևին կատեգորիայում։ |