Եկատերինա Շահումյան
Եկատերինա Շահումյան | |
---|---|
Ծնվել է | 1879[1] |
Ծննդավայր | Ջալալօղլի, Թիֆլիսի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1942[1] |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | հեղափոխական |
Ամուսին | Ստեփան Շահումյան[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Երեխաներ | Լևոն Շահումյան, Սերգեյ Շահումյան և Սուրեն Շահումյան |
Եկատերինա Սարգսի Շահումյան (օրիորդական ազգանունը՝ Գրիգորյան, 1879[1], Ջալալօղլի, Թիֆլիսի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - 1942[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), Անդրկովկասում խորհրդային իշխանության հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1917)։ Բոլշևիկ հեղափոխական Ստեփան Շահումյանի կինն ու համախոհը։
Վաղ հասակից ընդգրկվելով Ջալալօղլիում Ստեփան Շահումյանի կազմակերպած մարքսիստական խմբակում, ենթարկվել հետապնդումների, կապ պահպանել բանտերում գտնվող Շահումյանի և նրա գաղափարակիցների հետ։ 1912-1914 թվականին ամուսնու և երեխաների հետ եղել է Աստրախանի քաղ․ աքսորում։ 1917 թվականի սեպտեմբերից կատարել է ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի հանձնարարությունները։ Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո կուսակցական աշխատանքներ է տարել Բաքվում և Մոսկվայում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 430)։ |