Սերգեյ Շահումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շահումյան Սերգեյ Ստեփանի
Քաղաքական գործիչ
 1938
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Մասնագիտություն՝ պատմաբան
Ծննդյան օր 1914(1914)
Վախճանի օր 1977
Հայր Ստեփան Շահումյան
Մայր Եկատերինա Շահումյան

Սերգեյ Ստեփանի Շահումյան (1914, Աստրախան1977, Մոսկվա), խորհրդային պատմաբան, պրոֆեսոր 1964 թվականին, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ 1974 թվականին։ Ստեփան Շահումյանի որդին։

Ավարտել է ԽՄԿԿ ԿԿ կից կուսակցական բարձրագույն դպրոցը 1948 թվականին և հասարակական գիտությունների ակադեմիան 1951 թվականին։ Բաքվում խորհրդային ռեժիմի ժամանակավոր տապալումից հետո մոր՝ Եկատերինա Շահումյանի հետ մեկնել է խորհրդային Աստրախան, ապա՝ Մոսկվա։ 1934 թվականից աշխատանք է տարել ՀամԼԿԵՄ Կենտկոմի ապարատում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, որպես քաղաշխատող, ծառայել է բանակում։ 1951 թվականին դարձել է ԽՄԿԿ ԿԿ-ին կից մարքսիզմ լենինիզմի ինստիտուտի գիտական աշխատող։ Միաժամանակ ղեկավարել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանին կից հասարակական գիտությունների գծով դասախոսների որակավորման բարձրացման ինստիտուտի ասպիրանտուրան։ Եղել է ԽՄԿԿ ԿԿ-ին կից հասարակական գիտությունների ակադեմիայի կուսպատմության ամբիոնի վարիչի տեղակալ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 430