Սուրեն Շահումյան
Սուրեն Շահումյան | |
---|---|
հունվարի 14, 1902[1] - հունիսի 4, 1936[1] (34 տարեկան) | |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Զորատեսակ | Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ |
Կոչում | բրիգադայի հրամանատար |
Հրամանատարն էր | Օրյոլի զրահատանկային դպրոց |
Մարտեր/ պատերազմներ | Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ |
Պարգևներ |
Սուրեն Ստեփանի Շահումյան (հունվարի 14, 1902[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 4, 1936[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային ռազմական գործիչ, Անդրկովկասում խորհրդային ռեժիմի հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1917)։
Բոլշևիկ հեղափոխական Ստեփան Շահումյանի ավագ որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Աստրախանի և Բաքվի գիմնազիաներում։ Ավարտել է Մոսկվայի ռազմական ակադեմիան և ՌԿ(բ)կ Կենտկոմի մարքսիզմի դասընթացները։ 1917 թվականից կատարել է կուսակցության Բաքվի կոմիտեի առաջադրանքները, ընդգրկվել մարտական դրուժինայի շարքերը և ակտիվ մասնակցություն ունեցել մարտական գործողություններին։
1918 թվականին կարմիր գվարդիականների շարքերում կռվել է թուրք-մուսավաթականների դեմ։ Բաքվի կոմունայի պարտությունից հետո ձերբակալվել է 26 կոմիսարների հետ և տարվել Կրասնովոդսկ։ Բանտից երաշխավորությամբ ազատվելուց հետո, 1919 թվականին, վերադարձել է Բաքու և շարունակել բոլշևիկյան գործունեությունը։ Վերստին ձերբակալվել և բանտարկվել է, ապա՝ արտաքսվել Բաքվից։ 1919 թվականի վերջից Վրաստանում կատարել է կուսակցության ընդհատակյա երկրկոմի առաջադրանքները, որոնց համար պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ Ռազմական ակադեմիան ավարտելուց հետո աշխատել է դիվիզիայի շտաբի օպերատիվ բաժնի պետ, հրամանատարի տեղակալ։
1927 թվականին եղել է Օրյոլի զրահատանկային դպրոցի, ապա՝ բելառուսական օկրուգի, իսկ 1932 թվականին՝ Լենինգրադի զինվորական օկրուգի զրահատանկային զորքերի պետը։ Շահումյանը մեծ աշխատանք է կատարել կարմիր բանակի զրահատանկային զորքերի կազմակերպման ուղղությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 435)։ |