Եկատերինա Գելաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եկատերինա Գելաձե
վրաց.՝ ეკატერინე (კეკე) გიორგის ასული გელაძე
Yekaterina Geladze.jpg
Ծնվել էփետրվարի 5, 1858(1858-02-05)
ԾննդավայրԳորի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 4, 1937(1937-06-04)[1] (79 տարեկանում)
Մահվան վայրԹբիլիսի, ԽՍՀՄ[2][3]
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ[4]
ԿրոնՎրաց ուղղափառ եկեղեցի
Մասնագիտությունտնային տնտեսուհի, մեմուարագիր, dressmaker, Day labor և modiste
ԱմուսինՎիսարիոն Ջուղաշվիլի
Ծնողներհայր՝ Glakha Geladze?, մայր՝ Melania Homesurashvili?
ԵրեխաներԻոսիֆ Ստալին
Keke Geladze Վիքիպահեստում

Եկատերինա (Կեկե) Գեորգիի Գելաձե (վրաց.՝ ეკატერინე (კეკე) გელაძე, 5 փետրվարի, 1858[5][6], Գորի - 1937, 4 հունիսի, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), Իոսիֆ Ստալինի մայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինա Գելաձեն ծնվել է 1858 թվականին Գամբարեուլում, Վրաց ուղղափառ եկեղեցու ճորտ այգեպանի ընտանիքում։ Չնայած այն հանգամանքին, որ նրա հայրը՝ Գլախա Գելաձեն, մահացել է շատ վաղ, և նրա ընտանիքն ապրել է վատ պայմաններում, սակայն մայրը՝ Մելանյա Խոմեզուրաշվիլին, ամեն ինչ արել է, որ դուստրը սովորի գրել ու կարդալ։

17 տարեկանում Կեկեն ամուսնացել է Վիսարիոն Ջուղաշվիլու հետ։ Նրա առաջին երկու երեխաները մահացել են շատ վաղ. Միխայիլը մահացել է 1875 թվական թվականին, Գեորգին՝ մեկ տարի անց։ Նրա երրորդ և վերջին որդին՝ Իոսիֆ Ստալինը, ծնվել է 1878 թվականի դեկտեմբերի 6-ին (դեկտեմբերի 18) և մկրտվել է նույն թվականի դեկտեմբերի 17-ին (դեկտեմբերի 29) Գորի քաղաքի Սուրբ Ուսպենսկի եկեղեցում։

Իոսիֆի ծնունդից հետո՝ 1890 թվականին[7], Եկատերինան հեռացել է ամուսնուց, քանզի նա սկսել է հարբեցողությամբ զբաղվել։ Եկատերինան հայտնի է եղել որպես խիստ, բայց իր որդուն անչափ սիրող կին. նա ձգտել է որդուն տալ կրթություն և հույս է ունեցել, որ նա լավ կարիերա կանի, այսինքն՝ կդառնա վանական։ Եկատերինան ուժեղ բնավորություն ուներ, ինչը փոխանցվել է որդուն։ Հանուն որդու նա սովորել է կարուձև, յուրացրել է դերձակուհու մասնագիտությունը, որպեսզի բավական վաստակի ու հնարավորություն ունենա վճարել Իոսիֆի ուսման համար։

Եկատերինա Գելաձե

Եկատերինա Գելաձեն մահացել է 1937 թվականի հունիսի 4-ին։ Թաղված է Թբիլիսիի Մթածմինդա պանթեոնում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.historyinanhour.com/2013/02/05/ekaterina-dzhugashvili-stalins-mother/
  2. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #1043472401 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. http://www.themoscowtimes.com/arts_n_ideas/article/tmt/365252.html
  4. http://www.sfgate.com/news/article/Georgia-destroys-Stalin-statue-as-Soviet-relics-3182479.php
  5. АиФ Тбилиси: «Пророчество Кеке»
  6. Хронос: «Екатерина Джугашвили»
  7. «Все усиливающийся удушливый кашель и беспомощное положение состарившейся матери моей, оставленной мужем вот уже 12 лет и видящей во мне единственную опору в жизни…», — пишет из тюрьмы её сын Иосиф в 1902 году [1].

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Рыбас С. Ю. Сталин. — 2-е изд. — М.: Молодая гвардия. 2010. (Серия: Жизнь замечательных людей)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]