Ելիզավետա Բայինդի
Ելիզավետա Բայինդի ռուս.՝ Елизавета Байыровна Байынды | |
---|---|
Ծնվել է | հունվարի 9, 1951 (73 տարեկան) |
Ծննդավայր | Ուլուգ-Խեմսկի կոժուն, Տուվայի ինքնավար մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | նկարչուհի |
Պարգևներ |
Ելիզավետա Բայինդի (տուվ. Елизавета Байыр кызы Байынды, հունվարի 9, 1951, Ուլուգ-Խեմսկի կոժուն, Տուվայի ինքնավար մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), նկարչուհի-քարափորագրիչ, Տուվայի Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Հանրապետության վաստակավոր նկարիչ, Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1951 թվականի հունվարի 9-ին Տուվայի ինքնավար մարզի Ուլուգ-Խեմսկի շրջանի Ակ-Դուրուգ գյուղում, աշխատավորի ընտանիքում[1]։ 1967 թվականին ընդունվել է Կիզիլսկի արվեստի ուսումնարանի գեղարվեստական բաժին։ Այն բարեհաջող ավարտելուց հետո սկսել է աշխատել որպես նկարիչ-քարափորագրիչ։ Երկու տարի որպես կիրառական արվեստի մեթոդիստ աշխատել է Ժողովրդական ստեղծագործության տանը, հետո որպես քարափորագրիչ աշխատել է Կիզիլսկի կահույքի ֆաբրիկայի հուշանվերների արտադրամասում։ 1978 թվականին նրան ուղարկել են Մոսկվայի մարզի Խոտկովո քաղաքի Աբրամցևոյի գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարան՝ որակավորման բարձրացման նպատակով, որտեղ նա ստացել է գերազանցության դիպլոմ։ Նա դարձել է իր հոր` հայտնի քարափորագրիչ, Իլյա Ռեպինի անվան ՌԽՖՍՀ պետական մրցանակի դափնեկիր Բայիր Բայինդիի ստեղծագործական ժառանգության արժանի հետնորդ[2]։ 1980 թվականին Ելիզավետա Բայինդին եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, սկսել է աշխատել որպես վարպետ-քարափորագրիչ Տուվայի նկարիչների միությանը կից Տուվայական գեղարվեստա-արտադրական արհեստով զբաղվող վարպետների մոտ՝ միևնույն ժամանակ դասավանդելով Կիզիլսկի մանկական գեղարվեստական դպրոցում և Ռ. Կենդենբիլի անվան արվեստի Հանրապետական դպրոցում։ 1991 թվականին նրան շնորհել են «Տուվայի Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Հանրապետության վաստակավոր նկարիչ» պատվավոր կոչումը։ 1992 թվականին մշակույթի և արվեստի ոլորոտում դարձել է Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր[3]։
Ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա քարից առաջին աշխատանքն եղել է 1974 թվականին` տուվացու կիսանդրին, որը Ելիզավետա Բայինդին արել է ուսումնառության ժամանակ[2]։ 1976 թվականին Մոսկվայում մասնակցել է համառուսական գեղարվեստական «Խորհրդային Ռուսաստան» չորրորդ ստուգատեսին, որը նրա համար կարևոր նշանակություն ուներ։ Ելիզավետա Բայինդին սկսել է մշտապես մասնակցել հանրապետական, զոնալ, համառուսական, համամիութենական և արտասահմանյան ցուցահանդեսներին, ինչպիսիք են «Սոցիալիստական Սիբիր», «Փոքր ձևի քանդակ», «Սիբիրի երիտասարդ նկարիչներ», «Ռուսաստանի Երիտասարդություն», «Ռուսաստանի անիմալիստ», «Հայրենի երկրում», «Ռուսաստանի ժողովրդական արվեստ», «Սիբիր», «Ռուսաստան» և արտասահմանյան երկրներում` Կանադա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Մոնղոլիա, Ճապոնիա[2]։ Նրա քարափորագրության աշխատանքներում պատկերվում են միայնակ կենդանիների կերպարանքներ (ձիերի, այծերի, սարլիկների, արզիլաների, ցլերի, ոչխարների, ուղտերի)։ Այնուհետև կերպարանքներին սկսել է ավելացնել հատուկ շարժումներ՝ առանձնացնելով բնավորության որոշակի գծեր։ 1970-ական թվականների վերջից մինչև 1980-ական թվականների սկիզբը Ելիզավետա Բայիրովնայի ստեղծագործությունում հայտնվել է հեծյալների շարքը` «Հեծյալը» (1979 թվական), «Սրընթաց հեծելուհին» (1980 թվական), «Հեղափոխության հեծյալը» (1984 թվական)։ 1980-ական թվականների կեսերից մինչև 1990-ական թվականների վերջին Ելիզավետա Բայինդին ստեղծագործական գործունեությունում ստեղծել է ժանրային կոմպոզիցիաներ մանր պլաստիկայում. «Ընկերներ» (1986 թվական), «Համառ ուղտը» (1988 թվական), «Մինչև հանդիպում» (1989 թվական), «Շանթաձիգ-վիշապը, օձը և կապիկը» (1989 թվական), «Մեր մանկությունը» (1990 թվական) և այլն[1]։ Նրա լավագույն քարափորագրության քանդակները ներկայացվել են Կրասնոյարսկի, Չիտայի, Իրկուտսկի, Սանկտ Պետերբուրգ քաղաքի Ազգագրության ռուսական թանգարանում, Մոսկվա քաղաքի դեկորատիվ-կիրառական և ժողովրդական արվեստի համառուսական թանգարանում, Տիվայի Հանրապետության Ալդան Մաադիրի անվան ազգային թանգարանում, գեղարվեստական թանգարաններում և մասնավոր գեղարվեստական հավաքածուներում։
Մրցանակներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տիվայի Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Հանրապետության վաստակավոր նկարիչ (1991 թվական)
- Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր (1992 թվական)
- «Ի հիշատակ Մոսկվայի 850-ամյակին» մեդալ (1997 թվական)
- Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալ (1998 թվական)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Мелодия в камне : Биобиблиогр.указ. /Нац. б-ка им. А. С. Пушкина; Сост. Л. М. Чадамба. — Кызыл : РИО НБ, 1998.-
- ↑ 2,0 2,1 2,2 Юбилей известного тувинского камнереза Елизаветы Байынды » Tuva.Asia
- ↑ «Глава Тувы: Сплоченность является самым главным фактором, который даст нам возможность в очередной раз быть сильнее - Официальный портал Республики Тыва». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.