Ելենա Կալիսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելենա Կալիսկա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝kayaker և կանոեի թիավար
Երկիր՝ Սլովակիա
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 19, 1972(1972-01-19) (52 տարեկան)
Ծննդավայր՝Զվոլեն, Central Slovakia, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն
172 սանտիմետր

Ելենա Կալիսկա (սլովակ.՝ Elena Kaliská, հունվարի 19, 1972(1972-01-19), Զվոլեն, Central Slovakia, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն), սլովակ կանոեիստ-սլալոմիստ։ Չորս Օլիմպիական խաղերի մասնակից։ Ամառային օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն 2004 և 2008 թվականներին կանոեով միայնակ թիավարությունում։ Աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Կալիսկան ծնվել է 1972 թվականի հունվարի 19-ին Չեխոսլովակիայի Զվոլեն քաղաքում։ Նրա հոբբիներն են թենիսը և երաժշտությունը[1]։

2007 թվականին Ելենան ավարտել է Մատեյ Նելի համալսարանը Բանսկա Բիստրիցայում՝ ստանալով մագիստրի աստիճա[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Կալիսկան սկսել է զբաղվել թիավարությամբ յոթ տարեկանում Զվոլենի ակումբում։ Ապա նա սկսել է հանդես գալ Լիպտովսկի Միկուլաշ քաղաքի ակումբում[1]։

Նրա մարզիչը 2015 թվականից Պետեր Չիբակն է, նրան նաև օգնում են Ռոբերտ Օկորոցկին[1], Օլգա Լեյսալովա, Վլաստա Պատոչկովան, Լյուբոշ Գերտլը, Յան Ստախերան և Յան Պրաչարը[2]։

Ելենա Կալիսկան զբաղեցրել է չորրորդ տեղը աշխարհի պատանեկան առաջնությունում[2]։ Տասնյոթ տարեկանում ընկել է հեծանիվից, ինչից հետո ստիպված է եղել ապաքինվել ձախ ձեռքի վնասվածքից հետո[1]։ Մեծահասակների մակարդակում նրա առաջին հաջողությունը եղել են մեդալները Եվրոպայի առաջնություններում՝ բրոնզե մեդալը 1996 թվականին Գերմանիայում և ոսկե մեդալը 1998 թվականին Չեխիայում[1][2]։ Նա մասնակցել է 1996 թվականի Ամառային օլիմպիական խաղերին, որտեղ զբաղեցրել է 19-րդ տեղը[3]։

Կալիսկան աստիճանաբար լավացրել է իր արդյունքները՝ 2000 թվականին Սիդնեյում անցկացված Ամառային օլիմպիական խաղերում զբաղեցնելով արդեն չորրորդ տեղը[4]։ Կարիերայի գագաթնակետին հասել է 2004 թվականին՝ հաղթելով Աշխարհի գավաթի խաղարկության չորս մրցավազքերում, Եվրոպայի առաջնությունում և Աթենքում անցկացվող Օլիմպիական խաղերում[2]։ 2005 թվականին նվաճել է ոսկե մեդալ Ավստրալիայում անցկացվող աշխարհի առաջնությունում, իսկ 2007 թվականին եղել է երկրորդը[2]։

Մեկ տարի անց Ելենա Կալիսկան Պեկինում անցկացվող Օլիմպիական խաղերում դարձել է Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն[1][2]։

Իր կարիերայի ընթացքում Ելենա Կալիսկան յոթ անգամ հաղթել է Եվրոպայի առաջնությունում՝ ընդհանուր առմամբ արժանանալով 13 մեդալի[2]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունվարի 3-ին պարգևատրվել է Լյուդովիտ Շտուրի I դասի շքանշանով[1][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Elena Kaliská» (անգլերեն). ICF - Planet Canoe. 2016 թ․ օգոստոսի 5. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Elena Kaliska - K-1 women - Život Eleny Kaliskej» (սլովակերեն). elenakaliska.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  3. «Canoeing at the 1996 Atlanta Summer Games: Women's Kayak Singles, Slalom» (անգլերեն). Olympics at Sports-Reference.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  4. «Canoeing at the 2000 Sydney Summer Games: Women's Kayak Singles, Slalom» (անգլերեն). Olympics at Sports-Reference.com. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  5. Rad Ľudovíta Štúra, I. trieda «Rad Ľudovíta Štúra, I. trieda» (սլովակերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն); Unknown parameter |publusher= ignored (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Կալիսկա» հոդվածին։