Ելենա Աքսելրոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելենա Աքսելրոդ
ռուս.՝ Елена Аксельрод
Ծնվել էմարտի 26, 1932(1932-03-26) (92 տարեկան)
ԾննդավայրՄինսկ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծուհի, թարգմանչուհի և գրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Իսրայել
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԶավակներMichail Yachilevich?
ԱզգականներZelik Axelrod?

Ելենա Մեերովնա Աքսելրոդ (ռուս.՝ Еле́на Ме́еровна Аксельро́д, բելառուս․՝ Алена Меераўна Аксельрод, մարտի 26, 1932(1932-03-26), Մինսկ, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծ, թարգմանիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1968)։ Խորհրդային նկարիչ Մեեր Աքսելրոդի դուստրը, իդիշերեն գրող խորհրդային հրեա բանաստեղծ Զելիկ Աքսելրոդի եղբոր դուստրը։ Հոր մասին գրել է մենագրություն[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Աքսելրոդը ծնվել է նկարիչ Մեեր Աքսելրոդի և գրող Ռիվա Ռուբինայի ընտանիքում։ 1954 թվականին ավարտել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտը։ Ստեղծագործական գործունեությունն սկսել է 1955 թվականին որպես թարգմանիչ, 1961 թվականից՝ որպես մանկագիր։ Հեղինակ է բանաստեղծական ժողովածուների, մանկական գրքերի, հոր մասին գիրք-ալբոմի՝ «Двор на Баррикадной» («Բարիկադների փողոցի բակը») հուշագրության[2][3]։ Թարգմանել է պոեզիա և արձակ իդիշերենից, եբրայերենից, գերմաներենից, անգլերենից, նորվեգերենից, հոլանդերենից, ռումիներենից և այլ լեզուներից։ ԽՍՀՄ-ում տպագրվել է որպես մանկական բանաստեղծությունների հեղինակ և թարգմանիչ։

1991 թվականից ապրում է Իսրայելում։ Տպագրվում է ԱՄՆ-ում, Ռուսաստանում։ Իսրայելի ռուսալեզու գրողների գրական մրցանակի դափնեկիր է (ռուսերեն լավագույն բանաստեղծական գրքի համար, 1995), ՊԵՆ ակումբի անդամ։ Մոսկվայում հրատարակել է հուշերի ու նամակների «Двор на Баррикадной» (2008) գիրքը[4]։

Ելենայի որդին՝ Միխայել Յախիլևչը, նկարիչ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Elena Akselrod. Meer Akselrod, tr. Amanda Calvert, Jerusalem, Mesilot, 1993, ISBN 965-222-514-2, 248p.
  2. «Двор на Баррикадной: Воспоминания. Письма. Стихи. "Художественная серия"». nlobooks.mags.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  3. Elena Akselrod. Meer Akselrod, tr. Amanda Calvert, Jerusalem, Mesilot, 1993, ISBN 965-222-514-2, 128p.
  4. Двор на Баррикадной. Елена Аксельрод Արխիվացված 2012-03-06 Wayback Machine ISBN 978-5-86793-596-2. Дата выхода: 2008. Издательство: М: Новое литературное обозрение.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]