Ելակով տորթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելակով սերուցքային տորթ՝ Բրյուսելի հրուշակեղենի խանութներից մեկում

Ելակով տորթ, հրուշակ, որտեղ ելակը հանդիսանում է հիմնական բաղադրիչ[1]։ Ելակները կարող են օգտագործվել տորթի հեղուկ խմորի մեջ, տորթի վրա և տորթը զարդարելու համար։ Որոշ տորթեր մատուցում են սառեցված կամ մասամբ սառեցված վիճակում, երբեմն՝ որպես Սուրբ Վալենտինի օրվա ուտեստ։ Ֆիլիպինների Լա Տրինիդադ քաղաքում անցկացվող ելակի փառատոնի ժամանակ, որպես միջոցառման մաս, մատուցվում է ելակով տորթ։

Ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելակով տորթերը կարող են պատրաստվել հեղուկ խմորի մեջ ելակով օգտագործելով[2], ելակները տորթի վրա շարելով[3], շերտավոր տորթերի շերտերի միջև ելակները դասավորելով[3] կամ ցանկացած այլ համադրությամբ։ Ոմանք ելակը խառնում են գլազուրի հետ[4][5]։ Կարելի է օգտագործել թարմ կամ սառեցված ելակ[1][6], երբեմն՝ ելակի համով ժելատին[5][6], որը հեղուկ խմորի հետ խառնելիս տոթին տալիս է վարդագույն երանգ[7]։ Որոշ ելակով տորթերի մեջ օգտագործում են ելակով խավարտ[1]։ Ելակով տորթը կարող է պատրաստվել որպես գլյուտենազուրկ ուտեստ[8]։

Տորթի որոշ տեսակներ մատուցվում են հով վիճակում[3][9], իսկ որոշները սառեցվում են և հետո մատուցվում[10]։ Երբեմն տորթի հեղուկ խմորի մեջ կամ տորթի վրա օգտագործվում է ռիկոտտա պանիր[11][12]։ Ելակի տորթը երբեմն պատրաստվում է պատրաստի տորթի հենքի վրա, որի հեղուկ խմորի մեջ կամ տորթի վերևում ավելացնում են լրացուցիչ բաղադրիչներ[13]։ Երբեմն պատրաստվում և մատուցվում է որպես Սուրբ Վալենտինի օրվա ուտեստ[14]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լա Տրինիդադ, Բենգեթի ելակի փառատոն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի մարտի 20-ին Ֆիլիպինների Բենգեթ նահանգի Լա Տրինիդադ քաղաքում կայացած ելակի փառատոնի ժամանակ պատրաստվել է աշխարհի ամենամեծ ելակով տորթը և գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում[15]։ Տորթի պատրաստմանը մասնակցել են մի քանի խոհարարներ և այն կշռել է 9,622.23 կգ[15]։

2015 թվականի մարտին Լա Տրինիդադի Ելակի փառատոնում, որպես միջոցառման մաս, մատուցվել է 6000 կտոր ելակով տորթ[16]։ Տորթի կտորները պտրաստվել են թարմ ելակից[16]։ Միջոցառմանը մատուցվող լրացուցիչ ուտեստներից էին ելակի քափքեյքը, ելակի կուստինան (շոգեխաշած բրնձով տորթ) և ելակի գինին[16]։ Որոշ հրուշակեղենի խանութների և ռեստորանների սննդացանկում ընդգրկված է ելակով տորթը[17]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Mesnier R., Chattman L. (2007)։ Roland Mesnier's Basic to Beautiful Cakes։ Simon & Schuster։ էջեր 63–72։ ISBN 978-1-4165-4619-1 
  2. Lambert, Alison (December 2, 2015)։ «In season: Strawberry cake»։ Otago Daily Times։ Վերցված է December 2, 2015 
  3. 3,0 3,1 3,2 Byrn A. (2011)։ The Cake Mix Doctor’s 25 Best Birthday Cakes։ Workman Shorts։ Workman Publishing Company։ էջեր 31–33։ ISBN 978-0-7611-6348-0 
  4. Lee S. (2005)։ Sandra Lee Semi-Homemade Desserts։ Sandra Lee semi-homemade։ Wiley։ էջ 167։ ISBN 978-0-696-22684-7 
  5. 5,0 5,1 Miller W. (2015)։ Whitney Miller's New Southern Table: My Favorite Family Recipes with a Modern Twist։ Thomas Nelson։ էջեր 241–242։ ISBN 978-0-7180-1161-1 
  6. 6,0 6,1 Edmunds K. (2015)։ Destination Desserts։ WestBow Press։ pts 8–11։ ISBN 978-1-4908-8254-3 
  7. Graslie Serri (June 13, 2013)։ «Saving Grandma's Strawberry Cake From The Clutches Of Jell-O»։ NPR։ Վերցված է December 2, 2015 
  8. Byrn A., Fink B. (2010)։ The Cake Mix Doctor Bakes Gluten-Free։ Workman Publishing Company։ էջեր 22–24։ ISBN 978-0-7611-6098-4 
  9. «5-Ingredient Strawberry Icebox Cake»։ Yahoo Food։ August 7, 2015։ Վերցված է December 2, 2015 
  10. McCormack N.J. (1989)։ Creative Quantity Cooking։ Aspen Publishers։ էջեր 87–88։ ISBN 978-0-8342-0058-6 
  11. «Strawberry ricotta cake»։ The Christian Science Monitor։ June 8, 2015։ Վերցված է December 2, 2015 
  12. Yen, Donna (May 12, 2015)։ «Cake of the Day: Ricotta Strawberry Cake»։ Yahoo Food։ Վերցված է December 2, 2015 
  13. «'Best ever' strawberry cake starts with a mix»։ Detroit News։ January 13, 2015։ Վերցված է December 2, 2015 
  14. Pierce Kim (February 3, 2015)։ «10 Valentine's Day gift ideas for people who don’t like chocolate»։ Dallas Morning News։ Արխիվացված է օրիգինալից December 8, 2015-ին։ Վերցված է December 2, 2015 
  15. 15,0 15,1 «Largest fruit shortcake»։ Guinness World Records։ Վերցված է 2 December 2015 
  16. 16,0 16,1 16,2 Locsin, Joel (August 10, 2015)։ «Get ready for 6,000 slices of strawberry cake in Benguet»։ GMA News։ Վերցված է December 2, 2015 
  17. «Strawberry cake forever»։ Los Angeles Times։ September 30, 2009։ Վերցված է December 2, 2015 

Հետագա ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Ելակով տորթ