Եթովպական աղավնի[1] (լատին․՝ Columba albitorques), աղավնիների ընտանիքի թռչուն (Columbidae)[2]: Եթովպական բարձրավանդակիէնդեմիկ թռչուն է, ապրում է ժամանակակից Եթովպիայի և Էրիթրեայի տարածքում։ Թռչունների այս տեսակը նախընտրում է գյուղը, հատկապես ժայռերի և ժայռոտ կիրճերի մոտ գտնվող վայրերը։ Նաև տարածված է քաղաքների կենտրոններում[3]։
Եթովպական աղավնին ունի 32 սմ երկարություն։ Մոխրա-շագանակագույն խոշոր թռչուն է՝ վզին սպիտակ օղակաձև բծեր։ Թռիչքի ժամանակ թռչնի թևերի վրա նկատվում է նաև սպիտակ գույն։ Եթովպական աղավնին բնադրում է ժայռերի խորշերում կամ նմանատիպ խորշերում շենքերում։ Բնում դնում է 2 ձու։ Թուխս է նստում 16 օր[4]։