Jump to content

Եդա Մարիա Վարգաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եդա Մարիա Վարգաս
բրազ.-պորտ.՝ Iêda Maria Brutto Vargas
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 31, 1944(1944-12-31) (79 տարեկան)
ԾննդավայրՊորտու Ալեգրի, Բրազիլիա
Քաղաքացիություն Բրազիլիա
Մասնագիտությունմոդել և գեղեցկության մրցույթի մասնակից
Պարգևներ և
մրցանակներ
 Iêda Maria Vargas Վիքիպահեստում

Եդա Մարիա Բրիտտո Վարգաս (իսպ.՝ Iêda Maria Britto Vargas, դեկտեմբերի 31, 1944(1944-12-31), Պորտու Ալեգրի, Բրազիլիա), բրազիլացի մոդել, ով 1963 թվականին հռչակվել է Միսս Տիեզերք՝ դառնալով այդ տիտղոսը նվաճած առաջին բրազիլուհին և ընդհանուր առմամբ 12-րդ աղջիկը աշխարհում։ Այդ հաղթանակից հետո նա դարձել է հայրենի երկրի խորհրդանիշը, թեև որոշ ժամանակ բացակայել է Բրազիլիայից. բնակություն էր հաստատել ԱՄՆ-ում՝ Մերիլենդում, ապա Վաշինգտոնում[1]։ Միացյալ Նահանգներում ապրելու ժամանակ Լենդովեր Հիլզում բացել է Capital Plaza Mall առևտրի կենտրոնը[2]։

Դրանից հետո Վարգասը հինգ տարի էլ ապրել է Մայամիում (ի դեպ, Միսս Տիեզերք տիտղոսը նա նվաճել էր հենց Մայամի Բիչում կայացած մրցույթում), այնուհետև վերադարձել է հայրենիք, որտեղ արժանացել է չափազանց ջերմ ընդունելության և տևական ջերմ վերաբերմունքի։

Հինգ տարի անց՝ 1968 թվականին, բրազիլական Բայա նահանգի ներկայացուցիչ Մարթա Վասկոնսելոսը դարձել է Միսս Տիեզերք տիտղոսը նվաճած երկրորդ բրազիլուհին։

Եդան ծնունդով Ռիու Գրանդի դու Սուլ նահանգից է։ Պատանության տարիներին սիրել է ֆուտբոլ խաղալ եղբայրների հետ[3]։ Առաջին տիտղոսը նվաճել է 17 տարեկանում՝ 1962 թվականին հռչակվելով նախ Միսս Պորտու Ալեգրի, ապա Միսս Ռիու Գրանդի դու Սուլ, այնուհետև Միսս Բրազիլիա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. "Capital Plaza Center Opened by Gov. Tawes, " by Donald L. Hymes, The Washington Post, Times Herald, Aug 8, 1963, p. A17.
  2. "Capital Plaza Center Opened by Gov. Tawes," by Donald L. Hymes, The Washington Post and Times-Herald, August 8, 1963, p. A17.
  3. http://passarelacultural.blogspot.com/2008/08/sesso-nostalgia_30.html%7Ctítulo=Ieda Maria Vargas, o perfil de consumidor da Miss Universo 1963|fechaacceso=11 de julio de 2011

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևներ և ձեռքբերումներ
Նախորդող՝
Արգենտինա Արգենտինա Նորմա Նոլան
Միսս Տիեզերք
1963
Հաջորդող՝
Հունաստան Հունաստան Կորիննա Ցոպեյ
Նախորդող՝
Մարիա Օլիվիա Ռեբուսաս Կավալկանտի
Միսս Բրազիլիա
1963
Հաջորդող՝
Անժելա Տերեզա Ռեյիս Վասկոնսելոս
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եդա Մարիա Վարգաս» հոդվածին։