Եգիպտական գայլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եգիպտական գայլ
Եգիպտական գայլ
Գիտական դասակարգում
Թագավորություն կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս կաթնասուններ
Կարգ գիշատիչ
Ընտանիք շնազգի
Ցեղ գայլեր
Տեսակ գայլ
Ենթատեսակ Եգիպտական գայլ
Լատիներեն անվանում
Canis lupus lupaster


Եգիպտական գայլ (լատին․՝ Canis lupus lupaster), գայլի ենթատեսակ, որը գտնվում է անհետացման եզրին։ Բնակվում է Եգիպտոսի հյուսիսում և Լիբիայի հյուսիս-արևելքում։ Նախկինում հանդիպում էր Եգիպտոսի ամբողջ տարածքում, սակայն որսը արմատապես նվզեցրել է եգիպտական գայլի պոպուլյացիան։ Եգիպտական գայլը կարող է դասակարգվել նաև չախկալի ենթադասում։

Դիցաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտական Անուբիս աստվածը սովորաբար պատկերվում է եգիպտական գայլի գլխով։ Անուբիսի գլուխը պատկերվում էր սև, երկար ականջներով և երկար դնչով։ Այդ աստծո պատկերը Հին Եգիպտոսում համարվում էր ամենակարևոր դիցանբանական խորհրդանիշներից մեկը։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա նիհար ու երկարահասակ կենդանի է, մորթին բեժագույն կամ կեղտոտ դեղին է։ Հանդիպում է հազվադեպ։