Դևիդ Սթրոնաք
Դևիդ Սթրոնաք | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 10, 1931 |
Ծննդավայր | Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | հունիսի 27, 2020[1] (89 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Քեմբրիջի համալսարան և Սուրբ Ջոնի քոլեջ |
Մասնագիտություն | Near Eastern archaeologist |
Աշխատավայր | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Royal Flemish Academy of Belgium for Science and the Arts? |
Դևիդ Սթրոնաք (հունիսի 10, 1931, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն - հունիսի 27, 2020[1]), Շոտլանդացի հնէաբան, որն զբաղվել է հին Իրանի և Իրաքի պատմության հետազոտությամբ։ Կալիֆորնիայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր է Բերկելիում։
Սթրոնաքը հետազոտել է Պասարգադ քաղաքը։ Նա սովորել է Գորդոնսթունում և Քեմբրիջի համալսարանում։ 1958 թվականին ստացել է արվեստի մագիստրոսի կոչում 1960-ական 1970-ական թվականներին եղել է պարսկական հետազոտության բրիտանական ինստիտուտի տնօրեն Թեհրանում։ 1990-ական թվականներին նա պեղել է Նինվեի որոշ մասեր։ Նրա թոշակը նրան բերել է մի քանի պարգև և մրցանակ։ Դևիդ Սթրոնաքը դասախոսություն կարդալու է հրավիրվել Հարվարդի և Կոլումբիայի համալսարաններում։ Նա հանդիսանում է նաև ԱՄՆ-ի հնագիտական ինստիտուտի 2004 թվականի Ոսկե մեդալով պարգևատրված` հնագիտության բնագավառում ունեցած ձեռքբերումների համար[2]։ Իրանում եղած ժամանակ Սթրոնաքը հանդիպել է Ռուտ Վաադիային (1937–2017)` իսրայելցի հնէաբանին (որը նույնպես աշխատել է Իրանում) և ամուսնացել նրա հետ 1966 թվականին[2]։ Նրանք ունեցել են երկու աղջիկ՝ Կերեն և Թամի[3]։ Իրանի 1979 թվականի հեղափոխության ժամանակ ընտանիքը հեռացել է[2]։ 1981 թվականին Դևիդ Սթրոնաքը պրոֆեսոր է դարձել Բերկելիում[4], իսկ կենսաթոշակի է անցել 2004 թվականին[3]։ Թամին խաղացել Երեխաների կայսրուհու դերը «Երբեք չվերջացող պատմություն» ֆիլմում (1984)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://www.tehrantimes.com/news/449356/Scottish-archaeologist-David-Stronach-famed-for-intensive-Iranian
- ↑ 2,0 2,1 2,2 Waldbaum Jane C (2004)։ «From the President: Gentleman and Scholar»։ Archaeology Magazine 57 (2)
- ↑ 3,0 3,1 Stronach David (հունիսի 8, 2004)։ Archaeologist David Stronach, the 39th Recipient of the AIA's Gold Medal, Describes Highlights in a Long Career։ College News and Events։ Interview with Genevieve Shiffrar (University of California Berkeley)։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 9, 2004-ին
- ↑ Stronach David (հունիսի 17, 2004)։ Interviews. David Stronach: The Spearhead for the Institute։ (Interview)։ Archaeological Institute of America։ Վերցված է նոյեմբերի 13, 2017