Դևիդ Հենրի Կելեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դևիդ Հենրի Կելեր
Dhkeller - sws.jpg
Ծնվել էդեկտեմբերի 23, 1880(1880-12-23)[1][2][3][4]
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 13, 1966(1966-07-13)[1][2][3][4] (85 տարեկանում)
Մահվան վայրStroudsburg, Փենսիլվանիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ
ԿրթությունPerelman School of Medicine at the University of Pennsylvania?
Մասնագիտությունռազմական բժիշկ, հոգեբույժ, վիպասան, հոգեբան և գիտաֆանստաստիկ գրող
David H. Keller Վիքիպահեստում

Դևիդ Հենրի Կելեր (անգլ.՝ David Henry Keller, դեկտեմբերի 23, 1880(1880-12-23)[1][2][3][4], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - հուլիսի 13, 1966(1966-07-13)[1][2][3][4], Stroudsburg, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի հոգեբույժ, բազմաթիվ գիտական ​​և գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1880 թ-ի դեկտեմբերի 23-ին Ֆիլադելֆիայում: Ավարտել է բժշկական ուսումնարանը։ Նա մասնագիտացված է եղել հոգեվերլուծության ոլորտում, հրատարակել է մի շարք ստեղծագործություններ նվիրված մարդու սեռական վարքին։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա աշխատել է խնդրի «պատերազմի հոգեբանության» շուրջ, հրատարակել է բազմաթիվ հատուկ աշխատանքներ այդ թեմայի վերաբերյալ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես հոբբի` բժիշկ Կելերը գեղարվեստական ​​պատմություններ էր գրում, որոնք փորձել է տպագրել մի շարք ամսագրերում, սակայն անհաջող, մինչև այն ժամանակ, քանի դեռ նա չէր տեսել «Զարմանալի պատմություններ» ամսագրի առաջին համարներից մեկը։ Այս ամսագիրը ոչ միայն տպագրել է նրա պատմությունները, այլև շուտով Կելերը դարձել է ամսագրի պահանջված հեղինակներից մեկը։

Ամսագրերի ստեղծում և համագործակցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոկտոր Կելերի դեբյուտային պատմությունը «Восстание пешеходов» («The Revolt of Pedestrains», հրատարակված ռուսերեն) հրատարակվել է 1928 թ-ի փետրվարին։ Նույն թվականի ամռանը լույս է տեսել «Amazing Stories Quarterly»՝ բաղկացած չորս դետեկտիվ գեղարվեստական ​​պատմություններից։ Կելերը նաև ակտիվորեն համագործակցել է «Weird Tales» ամսագրի հետ, որի համար գրել է սարսափ պատմություններ, որոնցից շատերը, շնորհիվ նրա մարդկային հոգեբանության խոր գիտելիքների, գրական վաստակի են արժանացել։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևիդ Հենրի Կելերը մահացել է 1966 թվականի հուլիսի 13-ին Ստրասբուրգի Փենսիլվանիա նահանգում։

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Babelio
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 NooSFere