Դրամահատարանի թանգարան
Դրամահատարանի թանգարան | |
---|---|
Տեսակ | դրամի թանգարան և թանգարան |
Երկիր | Իսպանիա |
Տեղագրություն | Մադրիդ[1] |
Հասցե | Դոկտոր Էսկեդոյի փողոց, Մադրիդ (36, 1964) |
Հիմնադրվել է | 1867 |
Կայք | museocasadelamoneda.es(իսպ.) |
Դրամահատարանի թանգարան (իսպ.՝ Museo Casa de la Moneda), իսպանական թագավորական դրամահատարանի մշտական ցուցադրություն Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում, որը հիմնադրվել է 1867 թվականին[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի պատմությունը սկսվում է 18-րդ դարից, և դրա ծագումը սերտորեն կապված է Կառլոս III թագավորի դրամահատարանի գլխավոր փորագրող Թոմաս Ֆրանցիսկո Պրիետոյի անվան հետ։ Նա նաև Սան Ֆերնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայի փորագրության ֆակուլտետի տնօրենն էր և 1771 թվականին հիմնել է փորագրության դպրոցը։ Այս դպրոցում սովորում էին արհեստավորներ, որոնք հետագայում աշխատում էին Իսպանիայի և նրա գաղութների թագավորական դրամահատարաններում[2]։
Թանգարանի հավաքածուն գալիս է նկարների, փորագրությունների, հին գրքերի, մետաղադրամների և մեդալների հավաքածուներից, որոնք Պրիետոն օգտագործել է իր դպրոցում ուսման ընթացքում։ Դրանք ձեռք է բերել Կառլոս III թագավորը։ Պրիետոյի մահից հետո՝ 1783 թվականին, հավաքածուն աստիճանաբար համալրվել է նոր ձեռքբերումների և նվիրատվությունների հաշվին։ Բնօրինակ հավաքածուն առաջին անգամ հանրությանը ներկայացվել է 1867 թվականին, Իզաբելա II թագուհու օրոք, Մադրիդի Կոլումբոսի հրապարակում գտնվող նախկին դրամահատարանի շենքում։ Հավաքածուն այնտեղ է մնացել մինչև 1964 թվականը, երբ տեղափոխվել է իր ներկայիս շենքը՝ Դոկտոր Էսկեդոյի փողոց, տուն 36[2]։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի դրամագիտական հավաքածուն ընդգրկում է մետաղադրամի պատմությունն իր ծագումից՝ անցնելով հունական և հռոմեական մետաղադրամների հատման պատմության միջով՝ Սիրակուզայում, Աթենքում և Էգինայում թողարկված նմուշների ցուցադրությամբ։ Կան Հռոմեական հանրապետության մետաղադրամների մի քանի առաջին թողարկումներ։ Թանգարանն ունի իսպանական մետաղադրամների զգալի հավաքածու, որոնց մեծ մասն այնտեղ է եկել իսպանացի հայտնի հնագետ Մանուել Գոմես-Մորենոյի հավաքածուից[2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ապարանջան
-
Ապարանջան
-
Ապարանջան
-
Խաչեր
-
Զարդեր
-
Պարույրներ
-
Չորս էսկուդո
-
Ութ էսկուդո
-
Ութ էսկուդո
-
Դիրհամ
-
Դիրհամ
-
Դիրհամ
-
Դիրհամ
-
Ութ ռեալ
-
Ութ ռեալ
-
Ութ ռեալ
-
Ութ ռեալ
-
Ութ ռեալ
-
Տետրադրախմա
-
Տետրադրախմա
-
Տետրադրախմա
-
Տետրադրախմա
-
Հարյուր պեսետ
-
Սերմեր, որոնք օգտագործվել են որպես արժույթ Գաբոնում և Կամերունում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Directorio de Museos y Colecciones de España
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Historia del Museo - FNMT». www.museocasadelamoneda.es. Վերցված է 18 мая 2019-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրամահատարանի թանգարան» հոդվածին։ |
|