Դուն Կարմ Պսայլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դուն Կարմ Պսայլա
Malta - Floriana - Triq Sant' Anna - Dun Karm Psaila monument 02 ies.jpg
Ծնվել էհոկտեմբերի 18, 1871(1871-10-18)[1]
ԾննդավայրԶաբուջ, Southern Region, Մալթա, Ազգերի Համագործակցություն
Վախճանվել էհոկտեմբերի 13, 1961(1961-10-13)[1] (89 տարեկանում)
Վախճանի վայրՎալետա, Ազգերի Համագործակցություն
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և կաթոլիկ քահանա
Լեզուիտալերեն և մալթայերեն
ՔաղաքացիությունFlag of Malta.svg Մալթա
ԿրթությունՄալթայի համալսարան
ՊարգևներԲրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր

Դուն Կարմ Պսայլա (մալթ.՝ Dun Karm Psaila, հոկտեմբերի 18, 1871(1871-10-18)[1], Զաբուջ, Southern Region, Մալթա, Ազգերի Համագործակցություն - հոկտեմբերի 13, 1961(1961-10-13)[1], Վալետա, Ազգերի Համագործակցություն), Մալթայի ժողովրդական բանաստեղծ, գրող։ Մալթայի հիմնի («L-Innu Malti») բառերի հեղինակն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1871 թվականին Զաբուջում։ 1885 թվականից սովորել է հոգևոր սեմինարիայում, որն ավարտելուց հետո 1894 թվականին հոգևորական է ձեռադրվել։ 1888-1890 թվականներին փիլիսոփայություն ու աստվածաբանություն է ուսումնասիրել Մալթայի համալսարանում։

Աշխատել է ուսուցիչ՝ դասավանդելով իտալերեն, լատիներեն, անգլերեն, հանրահաշիվ, երկրաչափություն, տիեզերագիտություն, եկեղեցու ու քրիստոնեական հնագիտության պատմություն։ Հետագայում եղել է Մալթայի ազգային գրադարանի աշխատակից։ 1923 թվականից աշխատել է շարժական գրադարանների տնօրեն։ Այս պաշտոնը նա զբաղեցրել է մինչև 1936 թվականին թոշակի գնալը։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուն Կարմը Մալթայի ազգային դասականն է։ Սկզբնական շրջանում նա գրել է իտալերեն, իսկ 1912 թվականից՝ մալթերեն։

1912 թվականին մալթական «Quddiem Xbieha tal-Madonna» պարբերականում հրատարակվել է նրա առաջին բանաստեղծությունը։

Հետագա տարիներին հրատարակվել են նրա բանաստեղծական ժողովածուները, որոնք մեծ ճանաչում են ստացել Մալթայում։

Դուն Կարմը Մալթայի ազգային հիմնի խոսքերի հեղինակն է, իսկ երաժշտության հեղինակը Ռոբերտ Սամուտն է։ հիմնն առաջին անգամ կատարվել է 1923 թվականի փետրվարի 3-ին։ 1945 թվականին այն պաշտոնապես դարձել է Մալթայի Հանրապետության հիմնը։

Ի նշան մալթական գրանության մեջ նրա ունեցած ներդրման՝ Դուն Կարմ Պսայլան 1945 թվականին արժանացել է Մալթական թագավորական համալսարանի պատվավոր դոկտորի (honoris causa) կոչման՝ դառնալով համալսարանի կողմից առաջինն այդ կոչումը ստացած մարդը։ Մեկ տարի անց նա պարգևատրվել է Մուշիտ Ացոպարդի ոսկե մեդալով։ Եղիսաբեթ II թագուհին 1956 թվականին նրան պարգևատրել է Բրիտանական կայսրության կոմանդորի շքանշանով։ 1957 թվականին Մալթայի կառավարությունը նրան նշանակել է «ex-gratia» թոշակ՝ ի նշան մալթական գրականության մեջ նրա ունեցած ներդրման։

Դուն Կարմ Պսայլան ճանաչվել է «Մալթայի երգիչ», «Մալթայի պատմության մեծագույն բանաստեղծ»՝ ստանալով Մալթայի ժողովրդական բանաստեղծի ճանաչում[2]։

Հատընտիր ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • La Dignità Episcopale (1889)
  • Foglie d’Allora (1896)
  • Versi (1903)
  • Dizzjunarju Ingliż u Malti (словарь с 3-х томах, 1947—1955)

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մալթայի Ֆլորիանա քաղաքում կանգնեցված է Դուն Կարմ Պսայլայի արձանը։
  • Մալթայի կենտրոնական բանկը 2013 թվականի փետրվարի 1-ին թողարկել է ոսկյա և արծաթե մետաղադրամներ՝ «Դուն Կարմ Պսայլա»՝ նվիրված ազգային հիմնի խոսքերի հեղինակին։
  • Դուն Կարմը պատկերված է 1971 թվականի մալթական նամականիշին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  2. Mariusz Misztal: Historia Malty. W: Józef Łaptos (red.): Historia małych krajów Europy: Andora, Liechtenstein, Luksemburg, Malta, Monako, San Marino. s. 365.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mariusz Misztal: Historia Malty. W: Józef Laptos: Historia małych krajów Europy: Andora, Liechtenstein, Luksemburg, Malta, Monako, San Marino. Wrocław: Ossolineum, 2007, s. 365—366. ISBN 8304045907.(լեհ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]